Հիշել նախագիծը
ՀՀԿՀ - «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ. ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
-
12 - Կողմ
-
4 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:27:35 | Հարգելի գործընկերներ, հիմք ընդունելով ՀՀՇՆ10-01-2014 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթի 22-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները (այսուհետև՝ կանոնների հավաքածուներ) նախատեսված են՝ համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար և պետք է ներառեն շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված հանձնարարականներ: Սակայն ես չգիտեմ ՀՀ-ի կողմից հաստատված և քաղաքաշինության կայքում տեղադրված որևէ շինարարական նորմ՝ կապված տեղեկատվական մոդելավորման հետ: Հետևաբար, այս կանոնները արդեն իսկ դառնում են անհասկանալի: Անհասկանալի է նաև այս կանոնների հիմքում դրված շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված լինելը, քանի որ գոյություն չունի այդ շինարարական նորմը: Արդյունքում՝ այս փաստաթուղթը արդեն իսկ իրավական տեսանկյունից անհասկանալի է: | ||
2 | Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:27:35 | Վերնագրում և 1.1 կետում փաստաթուղթը նշված է որպես շինարարական նորմ, իսկ հրամանի մեջ նույն փաստաթուղթը ձևակերպված է որպես կանոնների հավաքածու: Սա իմ կարծիքով նույնպես իրավական տեսանկյունից հակասություն է առաջացնում, քանի որ վերը նշված ՀՀՇՆ-ում այս 2 հասկացությունները ունեն տարբեր իրավական ուժ: | ||
3 | Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:27:35 | 3.1.21 IFC-ն (Industry Foundation Classes)՝ բաց մասնագրով տվյալների ձևաչափ է, որը չի վերահսկվում որևէ ընկերության կամ ընկերությունների խմբի կողմից: Օգտագործվում է որպես շենքի տեղեկատվական մոդելավորման ձևաչափ։ Խնդրում եմ այս ձևակերպումն անելուց առաջ նայել ստորև հղումը՝ https://technical.buildingsmart.org/standards/ifc/: Այս ֆորմատը մշակվում և վերահսկվում է buildingSmart-ի կողմից: Ուղղակի, ելնելով այս ֆորմատի հիմքում դրված OpenBIM գաղափարից, ֆորմատը օգտագործելիս և այդ ֆորմատի ֆայլերում փոփոխություններ կատարելիս չի առաջանում դրա համար վճարելու հավելյալ անհրաժեշտություն: Օրինակ, նույնը չէի ասի RVT ֆորմատի մասին: | Ցանկացած ձևաչափ մշակված է անհատի կամ կազմակերպության կողմից, բայց դա չի ենթադրում պարտադիր մտավոր սեփականությունից (պատենդից) օգտվելու վճար կամ տվյալների վերահսկողություն, այսինքն լինում են նաև ազատ ձևաչափեր։ Այդպիսի ազատ ձևաչափերից է նաև IFC ֆորմատը: Խնդրում ենք մանրակրկիտ կարդալ Ձեր կողմից արված հղման մեջ առկա ինֆորմացիան: | |
4 | Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:27:35 | Այս փաստաթղթում 3.1.17 (Մոդելի մշակման մակարդակը) և 3.1.22 (LOD) հասկացությունների համար տրված են տարբեր սահմանումներ, իսկ «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ․ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» փաստաթղթում այս հասկացությունները գրված են մեկ սահմանման տակ 3.1.22 (Մշակման մակարդակը; LOD (Level of Development)), որը կարծում եմ որ ավելի ճիշտ է: | Մոդելի մշակման մակարդակը վերաբերում է ընդհանուր տեղեկատվական մոդելին՝ կյանքի ցիկլում, իսկ LOD (Level of Development) ընդհանրացված բնութագիր է, որը համատեղ նկարագրում է շենքի կամ շինության մաս կազմող կառուցվածքային տարրերի և համակարգերի գրաֆիկական և տեղեկատվական մանրամասների մակարդակները: Այս հասկացության գրաֆիկական բաղադրիչը ենթադրում է տարրերի գրաֆիկական մշակման աստիճանը։ LOD-ի տեղեկատվական բաղադրիչը ենթադրում է մոդելի տարրերի հատկություններում նշված տեղեկատվության ամբողջականություն ու մանրամասնություն։ Դրանք փաստացի երկու տարբեր բնութագրեր են, որոնք փոխլրացնում են միմյանց, այլ ոչ թե նույն են՝ ինչպես դուք եք պատկերացնում: | |
5 | Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:27:35 | Խնդրում եմ հանել 170 էջից ավել անհասկանալի չափման միավորների սահմանումը կամ հիմնավորել այն: Ես ամբողջը չեմ նայել, որովհետև իմաստը չեմ տեսնում, սակայն հանդիպեցի «Չափման միավոր» սյունյակի տակ գրված «Փոքր խորության փոսեր» հասկացությանը: Կարծում եք դա այդպես էլ պետք է լինի՞: | Մեկնաբանությունը խիստ սուբյեկտիվ է և ոչ հիմնավոր։ Դրանք շատ կարևոր ինֆորմացիա են պարունակում և ներկայացնում են մոդելի առանձին տարրերի նկարագրման նվազագույն պահանջները: | |
6 | Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:27:35 | Այս փաստաթուղթը ձևակերպելիս աշխատեք խուսափել նույն ինֆորմացիան մի քանի տեղ մուտք անելուց (ձեզ մոտ նման դեպքեր կան): Նման երևույթները հետագայում բերում են ոչ ստույգ տվյալների առկայության, քանի որ լինում են դեպքեր, երբ պարզվում է մի տեղում նույն ինֆորմացիայի վերաբերյալ մի բան է գրված, իսկ 2-րդ տեղում մեկ այլ բան: | Նկատառումը նշված չէ հստակ, առկա է ինտուիտիվ մակարդակում արված ենթադրություն, առաջարկում ենք մանրակրկիտ ուսումնասիրել, ապա նոր ենթադրություններ կամ եզրահանգումներ անել: | |
7 | Դավիթ Սիրունյան 19.12.2024 16:27:35 | Խնդրում եմ վերջից կամ մեջտեղից մի սկսեք աշխատանքը: Խորհուրդ կտամ նախապես կազմել շինարարական գործընթացներում այս տեխնոլոգիայի ինտեգրման ճանապարհային քարտեզ: Նման առողջ և իրատեսական քարտեզ ունենալուց հետո նոր կարելի է սկսել ինտեգրման գործընթացները: Այս քարտեզի արդյունքում շինարարական ոլորտի բոլոր մասնակիցներին պարզ կլինի, թե ուր ենք ուզում գնալ և ինչ ժամանակացույցով: Պարզ կլինի նաև թե որքան ժամանակ ունեն կազմակերպությունները այս պահանջներին իրենց մասով ադապտացվելու համար: Եվ տեղեկատվական մոդելավորման հետ կապված շինարարական նորմ գրելուց առաջ նախապես ուսումնասիրեք ISO 19650 ստանդարտը: Եթե այս ստանդարտը ուսումնասիրված և ճիշտ ընկալված լիներ, կարծում եմ չեր ստացվի նման բովանդակության փաստաթուղթ նույնիսկ կանոնների հավաքածուի շրջանակներում: Այս գործընթացի ժամանակ նաև խնդրում եմ չմոռանալ, որ ցանկացած մշակում պետք է ունենա իր հիմնավորումը: Ինչու եմ սա նշում, որովհետև այն հարթակում, որտեղ տեղադրված է փաստաթուղթը «Հիմնավորում» բաժինը դատարկ է: Այսինքն տպավորություն է, որ այս փաստաթղթի համար չկա ամփոփ հիմնավորում: | Ինչ վերաբերում է նրան, թե ըստ սույն կանոնների հավաքածուի, որ կետից է առաջարկվում սկսել շենքերի և շինությունների տեղեկատվական մոդելավորման տեխնոլոգիաների ներդրումը շինարարության ոլորտում, հորդորում ենք ևս մեկ անգամ վերընթեռնել սույն կանոնների հավաքածուի առաջին բաժինը՝ «Կիրառման ոլորտը», և ՀՀՇՆ 10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. հիմնական դրույթներ» շինարարական նորմերը։ Ինչ վերաբերում է ձեր կողմից վկայակոչված ISO 19650 շարքի ստանդարտների մասին մեկնաբանությանը, ապա այն խիստ սուբյեկտիվ է և ոչ հիմնավոր։ Հարկ ենք համարում նշել, որ դրանք վերին մակարդակի ստանդարտներ են, կրում են բնութագրողական բնույթ, և ենթադրում են տեղայնացում՝ գործարկման երկրի շինարարական ոլորտում առկա առանձնահատկություններից կախված։ |