Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍԵՐՈՒՑՔԱՅԻՆ ԿԱՐԱԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ԵՏՀ Խորհրդի կողմից ս․թ․  -----       ----ի  Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ սերուցքային կարագի մասով փոփոխություններ կատարելու մասին N -- որոշման /այսուհետ՝ Որոշում/ կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 2000․0 տոննայի չափով սերուցքային կարագի /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։ ԵՏՀ Խորհրդի կողմից ընդունվող որոշման դրույթների կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի Հայաստանի Հանրապետություն ներմուծման ծավալների բաշխման կարգը:

Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` 2024 թվականի --- -–ից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը ներառյալ:

Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի առաջարկվում է վերջինիս ճանաչել  սերուցքային կարագի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։

 

    3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

4 Կարգավորման նպատակը և բնույթը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի ս․թ․  -----       ----ի  Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ սերուցքային կարագի մասով փոփոխություններ կատարելու մասին N -- որոշման պահանջների ապահովում, գործարար միջավայրի բարելավում:

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ

 

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

 

 

7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

8․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

       Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    04.12.2024 - 19.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1348

Տպել

Առաջարկներ`

Հակոբ Աբրահամյան

06.12.2024

Նախագծի հիմնավորման 8-րդ կետում նշված է, որ սույն նախագծի ընդունմամբ ՀՀ պետբյուջեում եկամուտների նվազեցում չի նախատեսվում։ Եթե նախորդիվ սերուցքային կարագի ներմուծումը ԵԱՏՄ տարածք առաջացրել է մաքսային պարտավորություններ, ապա դրանց զրոյացումը չի կարող չնվազեցնել այդ մասով ստացված ԵԱՏՄ եկամուտները, հետևաբար, ՀՀ պետբյուջեի հասանելիք եկամտի մասնաբաժինը: Եթե այդպես չէ՝ խնդրում եմ ավելի հստակ հիմնավորել, թե ինչու սա չի առաջացնելու եկամուտների նվազեցում պետբյուջեի համար: Ինչպես նաև ենթադրվում է, որ որևէ արտոնություն պետք է բերի տնտեսավարողների տնտեսական ցուցանիշների բարելավում, որը պետք է արտացոլվի նաև հարկային եկամուտների աճով: Խնդրում եմ այս մասով նույնպես ներկայացնել կանխատեսումներ:

Հակոբ Աբրահամյան

06.12.2024

Ինչո՞վ է պայմանավորված որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը՝ որպես լիազոր մարմին հայտեր ներկայացվելու վերջնաժամկետը: Հաշվի առնելով քաղաքականությունների հաղորդակցման անբավարար մակարդակը՝ այս դրույթը կարող է անհավասար պայմաններ ստեղծել բոլոր այն տնտեսավարողների համար, ովքեր չեն հասցնի այդ սեղմ ժամկետում տեղեկացվել այս հնարավորության մասին և մատակարարների հետ իրականացնել կես տարվա պլանավորում: Բացի այդ, ինչպես նախորդիվ նշված մի շարք կետերով, սույնով անհավասար պայմաններ են ստեղծվում պոտենցիալ նոր ներմուծողների համար: Առաջարկն է արտոնյալ ծավալի բաշխումը տնտեսավարողների միջև իրականացնել հետևյալ տրմաբանությամբ. ա. կարագի գնման պահից առաջ՝ տվյալ խմբաքանակի ծավալով հայտ ներկայացնել լիազոր մարմին ծրագրի գործողության ողջ ժամկետի ընթացքում, բ. եթե դեռ կլինի չբաշխված ծավալ՝ լիազոր մարմինն այդ խմբաքանակի ծավալով մի քանի աշխատանքային օրվա ընթացքում կհաստատի այդ տնտեսավարողի արտոնությունը, գ. այդպես յուրաքանչյուր հաջորդ խմբաքանակի համար՝ անկախ լիցենզիայի տիպից, դ. չբաշխված ծավալների մասին լիազոր մարմինը պարբերաբար հանրությանն է տրամադրում համապատասխան տեղեկատվություն, ե. մեկ տնտեսավարողին տրված արտոնությունների ծավալը, անկախ գործունեության վաղեմությունից և ծավալներից, չի կարող գերազանցել, օրինակ, 20%: 20%-ի փոխարեն կարող է նաև այլ թիվ ամրագրվել, կախված շուկայում առկա և կանխատեսվող իրավիճակից, ինչպես նաև մյուս հանգամանքներից, որոնք հաշվի են առնվել նածագիծը կազմելուց, մի պայմանով, որ այդ թիվը մեկ տնտեսավարողի համար չի կարող գերազանցել 35%` հաշվի առնելով շուկայում առնվազն երեք տարբեր տնտեսավարողների համար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը:

Հակոբ Աբրահամյան

06.12.2024

Խնդրահարույց եմ համարում այն դրույթը, ըստ որի այս արտոնության շրջանակներում ներմուծման թույլատրելի ծավալը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման միջին ծավալից (Հավելված 1, ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, 1.1) ): Սրանով, փաստացի, հին ներմուծողները ստանում են ոչ միայն ներքին արտադրողների հանդեպ հակամրցակցային առավելություն, այլև խոչընդոտվում է որևէ նոր տնտեսավարողի մուտքը սերուցքային կարագի ներմուծման շուկա: Նույն տրամաբանությամբ խնդրահարույց է 75/25 բաշխումը «պատմական գնորդների» և այլ տնտեսավարողների միջև: Խնդրահարույց է նաև այն, որ նախագծով «պատմական գնորդների» մասնաբաժինը (D գործակիցը) որոշվում է առհասարակ ՀՀ ներմուծված բնաիրային ծավալով, ինչն առավել նպաստավոր դիրքում է դնում այլ ուղղություններով նաև մեծ ներմուծում իրականացնող տնտեսավարողներին (օրինակ, Սամվել Ալեքսանյանին): Միևնույն ժամանակ, այլ տնտեսավարողների շրջանում մեկ ներմուծողի թույլատրելի ծավալի մասնաբաժինը սահմանափակվում է 20%: Խնդրում եմ հեղինակներին պատասխանել ինչու՞ է նախ բացարձակ մեծամասնությունը տրվում «պատմական գնորդներին», ինչու՞ հենց 20% սահմանափակում է կիրառվում այլ տնտեսավարողների համար, արդյո՞ք կա 5-ից ավել՝ այս կատեգորիային պատկանող ոչ ԱՊՀ երկրներից առնվազն երեք տարի սերուցքային կարագ ներմուծող տնտեսավարող: Առաջարկում եմ վերանայել այս դրույթները և բաշխումն իրականացնել հայտերի հիման վրա (այս մասին նաև ստորև)՝ բացառելով որևէ տնտեսավարողի կողմից (անկախ այն հանգամանքից պատմական գնորդ է, այլ ներմուծող է, թե շուկա նոր մտած տնտեսավարող) այս արտոնությունների որևէ՝ ոչ միայն նախորդ ծավալներով հիմնավորված մասնաբաժնից ավել ստացումը:

Տեսնել ավելին