ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀՐԱՄԱՆ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Սույն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ և հավատարմագրման ոլորտում գործող միջազգային նորմերի մոտարկմամբ։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ -ի (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) բյուջեն ձևավորվում է պետական բյուջեից ստացվող դրամաշնորհից և «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքով «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ստացված եկամուտներից (հավատարմագրման գործընթացի կազմակերպում, տարեկան վճարներ և համապատասխանության գնահատման փաստաթղթերի բլանկների վաճառք)։

«Հավատարմագրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետի համաձայն ԱՐՄՆԱԲ-ը մշակում, ներդնում և կիրառում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին համապատասխան ընթացակարգեր և տվյալ միջազգային ստանդարտի 4․6․3 կետով սահմանված է, որ հավատարմագրման մարմինը պետք է ունենա քաղաքականություն և փաստաթղթավորված ընթացակարգեր՝ որոշելու համար համապատասխանության գնահատման սխեմաների և հավատարմագրման նպատակով կիրառվող ստանդարտների համապատասխանությունը: ԱՐՄՆԱԲ-ի կողմից համապատասխանության գնահատման սխեմաների վերլուծության և պիտանիության գնահատման աշխատանքները ներառված են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի ապրիլի 2-ի N 915-Ն հրամանում։ Համապատասխանության գնահատման սխեմաների վերլուծության և պիտանիության գնահատման աշխատանքների համար նախատեսված գումարներն առավել մանրամասն ներկայացվել են Աղյուսակ 1-ում, ներառելով գնահատման բոլոր ձևերը, ներառյալ՝ համապատասխանության գնահատման սխեմաների, սխեմայի տնօրինման և կիրառման, տեղում գնահատման գործընթացի համար նախատեսված վճարները։

Սխեմայի սեփականատեր կարող է լինել այն կազմակերպությունը, որը սահմանել է համապատասխանության գնահատման տվյալ սխեման և պատասխանատու է դրա նախագծման համար: ԱՐՄՆԱԲ-ը չի կարող լինել սխեմայի սեփականատեր:

Սխեմայի սեփականատեր կարող են հանդիսանալ ստանդարտացման մարմինը, համապատասխանության գնահատման մարմինը (ՀԳՄ), ՀԳՄ-ի ծառայություններից օգտվող կազմակերպությունները, արտադրողներ կամ արտադրողների ասոցիացիաներ, որոնք հաստատել են իրենց սեփական համապատասխանության գնահատման սխեմաները:

Նախագծում հաշվի են առնվել «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքով առաջադրված փոփոխությունները, համաձայն որոնց հավատարմագրման կարող են հավակնել միայն իրավաբանական անձիք։ Նշյալ օրենքով հավատարմագրման կարող են հավակնել նաև  հսկողություն իրականացնող մարմինները, այդ թվում` չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մարմինները, բժշկական լաբորատորիաները և նման այլ փոփոխություններ, որոնց հիման վրա խմբագրվել է Հրամանը և այդ պահանջները ներառվել են նաև Նախագծում։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

Սահմանել որոշակի վճարի չափ, որոնց վճարման արդյունքում ստացված եկամուտը հնարավորություն է տալիս ապահովել ԱՐՄՆԱԲ-ի բնականոն գործունեությունը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԱՐՄՆԱԲ-ի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

  1. Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015 թ. մարտի 6-ի N 311-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունում և պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

  • Քննարկվել է

    04.12.2024 - 19.12.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 530

Տպել