Հիշել նախագիծը

«Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին»

 «Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է նպաստել հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, առևտրի դիվերսիֆիկացմանը և առևտրում արտահանման աշխարհագրության ընդլայնմանը, արտաքին շուկաների մատչելիության ապահովմանը՝ մասնակի փոխհատուցելով արտադրանքի արտահանման համար անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրման համար կատարված վճարները։

  • Քննարկվել է

    04.12.2024 - 19.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 569

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

05.12.2024

Հարգելի գործընկերներ, Շատ ողջունելի այս նախաձեռնությունը, այն ավելի քան նպաստելու է Հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման հարցում, արտահանման ծավալների աճին։ Միևնույն ժամանակ, դիտարկելով գյուղատնտեսության ոլորտը ՀՀ կառավարության կողմից հաստատված որպես գերակա ոլորտը առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել նաև մրգային օղիների արտահանման նպատակով Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագրի մի մասը։ Նշեմ որոշ դրդապատճառներ և առավելություններ առաջարկը հիմնավորելու համար։ - Տնտեսությունը դիտարկելով որպես շղթա պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ցանկացած հավելյալ արժեքի ստեղծումը ունի մուլտիպլիկատիվ ազդեցություն տնտեսության բոլոր ճյուղերի համար։ - Մասնավորապես, հատապտուղներից և մրգերից օղու արտադրությունը՝ ապրանքային տեսք չունեցող ապրանքները օգտագործելի են օղու արտադրության մեջ, այն նպաստում է գյուղատնտեսության ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կորուստների նվազմանը։ - Ստեղծվում են նոր աշխատատեղեր, ինչը նպաստում է սոցիալական կայունության և սոցիալական պաշտպանության համար։ - Միջազգային ոգելից խմիչքների շուկաներում Հայաստանի դիրքավորման և ճանաչելիության բարձրացում։ Հնարավորություն է տալիս Հայաստանի մրգային օղիների արտադրողներին միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում, ինչպես նաև շուկաների դիվերսիֆիկացում։

Տեսնել ավելին