Հիշել նախագիծը

«2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։

Նախագծի ընդունման նպատակը կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգումը և կենդանական պաշարների կայուն կառավարումն է։

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։

  • Քննարկվել է

    04.12.2024 - 19.12.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1290

Տպել