Վիգեն Ավետիսյան
01.12.2024
Կարծիք <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ․ 1․ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության որոշման նախագծում, հավելվածում և ամբողջ փաթեթում գրել հետևալ կերպ․ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգ>>, և նախագծի 1-ին կետն առանձնացնել և գրել․ 1․ Հաստատել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն հավելված 1-ի, 2․ Հաստատել ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման գործունեության լիցենզավորման կարգը՝ համաձայն հավելված 2-ի։ (Հիմք՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը։) 2․ Ամբողջ հավելվածը շարադրել ըստ 1-ին կետի առաջարկության։ 3․ Հավելվածի 2-րդ կետից հանել <<իրավաբանական անձի կանոնադրությամբ>> բառերը, քանի որ օրենսդրությամբ նախատեսված չէ, որ տիպային կանոնադրություններում պետք է նշված լինեն նախատեսված գործունեության տեսակները։ 4․ 6-րդ կետից հանել <<լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:>> բառերը, քանի որ ըստ Լիցենզավորման մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝ լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: 5․ 7-րդ կետում նշված է <<ոլորտի>> բառը, սակայն չի հասկացվում որ ոլորտի։ 6․ 11-րդ կետի 1)-ին ենթակետի գ․, դ․, կետերը հանել և գրել հետևյալ կերպ․ <<գ․ հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,>> 7․ 11-րդ կետի 1)-ին ենթակետի ե․ կետը հանել, քանի որ չի հասկացվում և յուրաքանչյուր նախատեսվող գործունեություն կամ բնագավառ կամ մարզ/համայնք/ կարող է լինել տարբեր մեթոդներով։ Իսկ այդ մեթոդները նշվում են ՇՄԱԳ հաշվետվություններում։ 8․ զ․ կետը հանել կամ խմբագրել, քանի որ փորձագետի հետ կապված տվյալներն արդեն իսկ նշված է ա․ կետում։ 9․ 11-րդ կետի 1)-ին ենթակետի առաջարկությունները վերաբերվում են նաև 2)-րդ ենթակետին։ 10․ 16-րդ, 17-րդ կետերը հանել, քանի որ հակասում է որոշման նախագծի վերնագրին և Օրենքին։ 11․ 22-րդ կետը հանել, քանի որ 11-րդ կետում արդեն նշված է։ 12․ 24-րդ կետում նշված <<առնվազն հինգ>> բառերի փոխարեն գրել << առնվազն երկու>> բառերը, քանի որ հիմնավորված չէ ինչու՞ հինգ, այլ ոչ թե մեկ, երկու, երեք։ Առավել ևս, որ Լիցենզավորվող ընկերությունը կարող է ցանկանում է մեկ բնագավառում իրականացնել ՇՄԱԳ կամ ՌԷԳ հաշվետվություն։ 13․ 25-րդ կետը հանել, քանի որ կարգում արդեն իսկ նշված է փորձագետի ներգրավումը ինչպես է իրականացվում, իսկ վճարման կարգը, չափը, ժամկետները տարբեր հաշվետվությունների ժամանակ տարբեր են։ 14․ 43-րդ կետը հանել, քանի որ Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում վերահսկողություն սահմանված չէ։ 15․ Ձև N 1, Ձև N 2, Ձև N 3, Ձև N 4 խմբագրել համաձայն ներկայացված առաջարկությունների/դիտողությունների։ <<Էկո-Գեո>> ՍՊԸ տնօրեն՝ Վ․ Ավետիսյան
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: