Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017/2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

                                                                               ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

                                             Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

   1. Անհրաժեշտությունը.

 Նախագիծն ընդունվում է <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:

 

2

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 

 

    Գիտական դպրոցի պահպանման, զարգացման և երիտասարդացման գործունեություն ապահովելու նկատառումներից ելնելով հաճախ անհրաժեշտ է երիտասարդ կադրերի ներուժի ավելացում՝  հաշվի առնելով մասնագետների խիստ պակասը և գիտական տվյալ ուղղության զարգացման անհրաժեշտությունը:

    Նախագիծը կարգավորում է շահագրգիռ կողմերի ներկայացվող պահանջները՝ մի շարք բնագավառներում երիտասարդ  գիտական մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը և առաջատար, խոստումնալից ուսանողների մասնագիտական լիակատար պատրաստումը:

     Նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում տվյալ ուսումնական տարվա ասպիրանտուրայի (առկա) և դոկտորանտուրայի ընդունելության տեղերի բաշխումը, հաստատումը և վերաբաշխումը,  ինչպես նաև ասպիրանտուրայի (հեռակա) և օրդինատուրայի ընդունելության տեղերի բաշխումը և վերաբաշխումը:

      ՀՀ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների  և բնական պաշարների նախարարությունը և ՀՀ ներկայացրել են ասպիրանտական կրթական ծրագրով իրենց հայտերը:

 

3

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 

 

    Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել  ՀՀ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ասպիրանտուրայի ընդունելությունը:

 

 

4. Կարգավորման նպատակը և բնույթը.

 

 

    Նախագծի ընդունման նպատակն է  կանոնակարգել ասպիրանտական, դոկտորանտական և օրդինատուրայի կրթական ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին ուսումնառության անվճար` առանց տարկետման և տարկետման իրավունքով տեղերի հատկացումը, ինչպես նաև կարգավորել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում:

 

5

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

 

 Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:

 

6

6. Ակնկալվող արդյունքը.

 

 

          Որոշման ընդունումը կապահովի երիտասարդ մասնագետների պատրաստման շարունակականությունը ու նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, որը հնարավորություն կտա պահպանել այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցը և ապահովել նրա հետագա զարգացումը, որն էլ իր հերթին անհրաժեշտ նախապայման է երիտասարդ մասնագետների պատրաստման համար:     

    ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2017/2018 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել շուրջ 379 տեղ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով, որից            140 տեղ առկա ուսուցմամբ՝ տարկետման իրավունքով և 239 տեղ հեռակա ուսուցմամբ՝ առանց տարկետման իրավունքի, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով, 20 տեղ ինտերն կրթական ծրագրով, 14 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով:   

 

 

 

 

                                                               Տեղեկանք

<<Հայաստանի Հանրապետության 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին:

 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

     

 

 

                                                           Տեղեկանք

 <<Հայաստանի Հանրապետության 2017/2018 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

        1.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

       2.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: 

 

  • Քննարկվել է

    28.02.2017 - 20.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10605

Տպել