Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.» նախադասությունը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագրքերի ցանկը հաստատում է առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը.» նախադասությամբ:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հիմնական դեղերի ընտրության չափանիշները և կարգը, ինչպես նաև հիմնական դեղերի ցանկը սահմանում է Լիազոր մարմինը:»:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը:» բառերով,

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասի `

1) 1-ին կետում «Պատշաճ արտադրական գործունեության» բառերը փոխարինել «Պատշաճ բաշխման գործունեության» բառերով,

2) 2-րդ կետում «դիտարկման» բառից հետո լրացնել «և» բառը:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասից հետո լրացնել նոր 9.1 մաս` հետևյալ բովանդակությամբ.

«9.1 Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում լիցենզիան կասեցվում է մինչև խախտման պատճառների վերացումը:»:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը:» բառերով: 

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի`

1) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» բառերը փոխարինել «Լիազոր մարմինը:» բառերով,

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Հիմնական դեղերի մասին տեղեկություններ ընդգրկող տեղեկատուն` «Ազգային դեղամատյանը», հրապարակում է Լիազոր մարմինը` երկու տարին մեկ: «Ազգային դեղամատյանի» հրապարկման կարգը սահմանում է Լիազոր մարմինը:»:

Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով.

«4) 21-րդ հոդվածի 16-րդ մասի և 25-րդ հոդվածի 12-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի մեկից:»:

Հոդված 9. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    25.01.2017 - 09.02.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11749

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ