Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում
«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էկոպարեկային ծառայության մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-364-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 29. Դրամական օգնությունը Ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում
1․ Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում Ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում Ծառայողին տրվում է միանվագ դրամական օգնություն։
- Ծառայողի զոհվելու կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանում է Կառավարությունը։»:
Հոդված 2. Oրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, բայց ոչ ուշ, քան մինչև 2025 թվականի հունվարի 1-ը» բառերը։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
-
Քննարկվել է
27.11.2024 - 12.12.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 893
Տպել