Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>>

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 498.137.2 հազար դրամ, <<Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում>> ծրագրով՝ 81,527.2 հազար դրամ:  <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրով ՀՀ կառավարությանը նախատեսվել է 5,880,335.3 հազար դրամ: Նկատի ունենալով, որ ծրագրի պատվիրատուն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, և այն, որ 2018 թվականին իրականացման ենթակա շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, անհրաժեշտություն  է առաջացել իրականացնելու վերաբաշխում՝  5,880,335.3 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունից ուղղելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

  • Քննարկվել է

    12.03.2018 - 29.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7917

Տպել