Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N41-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N162-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

                                                                                                        ՆԱԽԱԳԻԾ

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

------     2024թ    N-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի  N41-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի  N162-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 11-րդ հոդվածի 3-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

            1.«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատավանի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բուրաստանի ԱԱՊԿ»  և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դալարի ԱԱՊԿ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 1 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեզարդի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Շահումյանի ԱԱՊԿ» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Քաղցրաշենի ԱԱՊԿ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 2 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգեստանի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դվինի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաշենի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Կանաչուտի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վերին Արտաշատի ԱԱՊԿ», պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 3 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արևշատի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գետազատի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լանջազատի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նշավանի ԱԱՊԿ»,  պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 4 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դիմիտրովի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մխչյանի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ջրաշենի ԱԱՊԿ», պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 5 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արգավանդի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գեղանիստի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի ԱԱՊԿ»  պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 6 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սայաթ-նովայի ԱԱՊԿ», պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 7 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտավանի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հայանիստի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատի ԱԱՊԿ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 8 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մարմարաշենի ԱԱՊԿ»,  «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոր-Խարբերդի ԱԱՊԿ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 9 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այգավանի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտի ԱԱՊԿ», պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 10 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Տափերականի ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Փոքր Վեդու ԱԱՊԿ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 11 առողջության կենտրոն», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Զանգակատան ԱԱՊԿ», «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ոիրցաձոր ԱԱՊԿ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել ստեղծելով` «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 12 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները,:

  1. Սահմանել, որ`

   1) վերակազմակերպված իրավաբանական անձանց իրավահաջորդը վերակազմակերպման արդյունքոմ ստեղծված իրավաբանական անձինք են, և վերջիններիս են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան.

    2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են վերակազմակերպող իրավաբանական անձանց միջոցների հաշվին:

  1. Սույն որոշմամբ ստեղծվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին:
  2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Արարատ և Վեդի համայանքների ղեկավարներին առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված իրավաբանական անձանց անշարժ գույքի անհատույց և անժամկետ տրամադրման մասին որոշումներում կատարել համապատասխան փոփոխություններ։
  3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարել սույն որոշման 1-ին կետում նշված իրավաբանական անձանց անշարժ գույքի անհատույց և անժամկետ տրամադրման մասին որոշումներում (պայմանագրերում) կատարել համապատասխան փոփոխություններ։
  4. Արարատի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել` վերակազմակերպման արդյունքոմ ստեղծված իրավաբանական անձանց հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ փոխանցման ակտերի հաստատումը, ինչպես նաև կանոնադրություւնների հաստատումը և պետական գրանցումը.
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Գյուղական բնակավայրերում գործող առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» N 41-Ա որոշմամբ հաստատված 1-ին և 2-րդ հավելվածներում «Դալարի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», «Ազատավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Բուրաստանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 1 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Այգեզարդի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Քաղցրաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 2 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Այգեստանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», «Դվինի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», «Նորաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Կանաչուտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ»  բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 3 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Արևշատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», «Գետազատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», և «Նշավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 4 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Դիմիտրովի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Ջրաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 5 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Արգավանդի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», «Գեղանիստի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Դարակերտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 6 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Նորամարգի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Սայաթ-նովայի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 7 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Դաշտավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ», «Հայանիստի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Հովտաշատի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 8 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Մարմարաշենի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Նոր-Խարբերդի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 9 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Նոյակերտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Այգավանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 10 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Փոքր Վեդու ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Տափերականի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 11 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, «Զանգակատան ԱԱՊԿ» ՊՈԱԿ» և «Ուրցաձորի ԱԱՊԿ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի թիվ 12 առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն»  բառերով:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

                                                        

                                                                                        

                                                                    

                                                    

    

  • Քննարկվել է

    21.11.2024 - 06.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3136

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

05.12.2024

Հանրային քննարկման ներկայացված սույն նախագիծը ենթակա չէ ընդունվելու, քանի որ դրա հակիրճ բնութագիրն ու հիմնավորումը չեն համապատասխանում փաստացի ներկայացված ՀՀ կառավարություն որոշման նախագծին՝ հետևյալ պատճառներով. Նախ, Նախագծի հակիճ բնութագրում և հիմավորման մեջ նշվում է, որ փոփոխության պետք է ենթարկվի ՀՀ Կառավարության 02.11.2026թ. N1911-Ն որոշումը, մինչդեռ նախագծի բովանդակության մեջ և դրա վերնագրում նշվում է միանգամայն այլ՝ ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 41-Ա և ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 162-ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Երկրորդ պատճառն այն է, որ Նախագիծը վերնագրված է որպես ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 162-ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ, սակայն որևէ տող չի պարունակում, թե ի՛նչ փոփոխության պետք է ենթարկվի այդ ակտը: Ընդ որում այդ հարցին անդարադարձ չի կատարվել նաև դրա հիմավորման և հակիրճ բնութագրի մեջ: Երրորդ պատճառն այն է, որ Նախագծի հակիճ բնութագրում և հիմավորման մեջ նշվում է, որ առողջապահական կազմակերպությունները նախատեսվում է վերակազմակերպել միացման և միաձուլման եղանակով, մինչդեռ բուն նախագծում և դրա վերնագրում որևէ խոսք չկա միացման եղանակով վերակազմակերպման մասին: Հարկ է նկատել, որ միացումը և միաձուլումը իրավաբանական անձանց վերակազմակերպման միանգամայն տարբեր եղանակներ են, և վերակազմակերպման գործընթացում ունեն տարբեր դրսևորումներ ու հետևանքներ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդված): Հետևաբար նորմատիվ իրավական ակտի նախագիծը չի կարող տարբերվել դրա ընդունումը հիմնավորող փաստաթղթի բովանդակությունից: Չորրորդ պատճառն այն է, որ նախագծով վերակազմակերպվող առողջապահական կազմակերպությունների իրավական վիճակը սահմանված է ՀՀ Կառավարության 02.11.2026թ. N 1911-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), հետևաբար դրանց կազմակերպաիրավական ձևի և իրավական վիճակի ցանկացած փոփոխություն պետք է կատարվի բացառապես այդ ակտում փոփոխություններ կատարելու եղանակով: Մինչդեռ քննարկման ներկայացված նախագիծն այդ ակտին չի անդարադառնում, ներկայացվում է որպես ինքնուրույն և Որոշման հետ կապ չունեցող որոշման նախագիծ: Իրավական ակտերի ընդունման և դրանցում փոփոխություններ կատարելու կարգը սահմանված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում, հետևաբար առաջարկում ենք սույն նախագիծը համապատասխանեցնել դրանով սահմանված պահանջներին:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: