Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1044-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 3-րդ և 6-րդ կետերը՝ դրանք համապատասխանեցնելով «Գնահատման գործունեության մասին» օրենքի 20-րդ հոդվածի գործող կարգավորումներին։

    Ներկայումս Հավելվածի 23-րդ հոդվածով նախատեսված է, որ որակավորման քննությանը ներկայանալիս հայտատուների կողմից պարտադիր կերպով պետք է ներկայացվեն Հավելվածի 15-րդ կետի 2-6-րդ ենթակետերով սահմանված համապատասխան փաստաթղթերը՝ բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմ) պատճենը, մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը, պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, դրանք հանձնաժողովի կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրելու և բնօրինակների հետ համեմատելու նպատակով։

    Որակավորման հանձնաժողովի աշխատանքները բեռնաթափելու և որակավորման քննություններին մասնակցող հայտատուներին որակավորման քննության մասնակցության համար դիմումով արդեն իսկ ներկայացված փաստաթղթերը կրկնակի ներկայացնելու պահանջով չծանրաբեռնելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է Հավելվածի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ նախատեսելով, որ որակավորմանը մասնակցելու համար դիմած հայտատուն որակավորման քննությանը մասնակցելու համար պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով, որպեսզի հանձնաժողովը հնարավորություն ունենա ստուգել հայտատուի ինքնությունը։

  • Քննարկվել է

    18.11.2024 - 06.12.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2288

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: