Հիշել նախագիծը
«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 26.11.2024 23:34:19 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ-ի կողմից https://www.e-draft.am/projects/2946/digest հղումով ներկայացրած տեղեկատվությունը արդիական է նաև այսօր՝ այս Նախագծի մասով։ Նախկինում Քաղաքաշինության կոմիտեն պնդում էր, որ շենքերի և շինությունների անձնագրավորումը պետք է պարտադիր սկզբունքով կազմվի։ Լավ է, որ ականջալուր են եղել մեր հիմնավորումներին և առաջարկում են, որպեսզի գոյություն ունեցողների մասով այն ունենա խորհրդատվական բնույթ։ Նախագծում օգտագործելով «կառուցապատողի նախաձեռնությամբ» բառերը՝ ցանկացել են անձնագրավորման կարգը, այդ թվում՝ անձնագրավորման գործընթացը, որոշ շինարարական աշխատանքների մասով դարձնել պարտադիր։ Սակայն նման կարգավորումը չի կարող համարվել իմպերատիվ պահանջ։ | ||||
| 2 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 26.11.2024 23:34:19 | Կարգի 10-րդ կետով առաջարկվում է «կառուցվող և գոյություն ունեցող շենքերի և շինությունների համար Անձնագրերը կազմվում են պայմանագրային հիմունքներով՝ <Լիցենզավորման մասին> օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների կողմից»։ Այսինքն, տպավորություն է ստեղծվում, որ որոշ «լիցենզավորված» կազմակերպությունների համար շահույթի աղբյուր են ապահովում պետական բյուջեի միջոցների հաշվին, քանի որ համապատասխան հավաստագիր ունեցող նախագծային կազմակերպությունները նախագծի հետ միասին կարող են անհրաժեշտ բոլոր տվյալները լրացնել և համապատասխան ձևաթղթի տեսքով ներկայացնել նախագծի հետ միասին։ | ||||
| 3 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 26.11.2024 23:34:19 | Նշված ռիսկերը առավել հիմնավորվում են Կարգի 14-րդ և 16-րդ կետերով։ Մասնավորապես Կարգի 14-րդ կետի համաձայն «Շենքերի և շինությունների անձնագրավորման պատվիրատուները պայմանագրային հիմունքներով ձեռք բերված անձնագրերի բնօրինակի մեկական տարբերակ փոխանցում են շենքերի ու շինությունների համայնքների ղեկավարներին՝ անձնագիրը ձեռք բերելուց հետո 10-օրյա ժամկետում:», իսկ՝ 16-րդ կետի համաձայն՝ «Շենքերի և շինությունների անձնագրերի բնօրինակների կորստի դեպքում՝ նոր տեխնիկական անձնագրի կազմման աշխատանքները պատվիրվում են անձնագիրը կազմող հեղինակին կամ գործունեության համապատասխան լիցենզիա ունեցող այլ իրավաբանական անձին՝ պայմանագրային հիմունքներով՝ պատվիրատուների միջոցների հաշվին:» Այսինքն, անձնագրի մեկ օրինակ պետք է լինի համայնքապետարանում, բայց արգելվում է դրա կորստի դեպքում օգտվել համայնքապետարանում առկա բնօրինակից, այլ պետք է լիցենզավորված կազմակերպությունից պատվիրել նոր անձնագիր |