Հիշել նախագիծը

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր

Նախագծերով առաջարկվում է բարեվարքության հարցերով կազմակերպիչների  համար սահմանել կարգավորումներ՝ հստակեցնելով բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարգավիճակը՝ ապահովելով վերջիններիս անկախությունը և անկողմնակալությունը:

Միաժամանակ, Նախագծերով առաջարկվում է, որ Բարեվարքության հարցերով կազմակերպիչները մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով պարբերաբար վերապատրաստում անցնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմված բարեվարքության հարցերով կազմակերպիչների տարեկան վերապատրաստումների ծրագրի հիման վրա, որը պետք է հաստատվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ: Բարեվարքության հարցերով կազմակերպչների համար վերապատրաստումները պետք է իրականացվեն անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի, ինչպես նաև նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ:

Նախագծերով առաջարկվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի պաշտոնի ներառումը ղեկավար պաշտոնների ենթախմբում՝ ի դեմս տվյալ մարմնի Գլխավոր քարտուղարի տեղակալի կամ անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարի՝ հաշվի առնելով, որ գործառույթները լիարժեք կատարելու համար բարեվարքության հարցերով կազմակերպիչը պետք է ծանոթ լինի ամբողջ անձնակազմին, իսկ բարեվարքության հարցերով կազմակերպչի գործառույթների կատարման և իրականացման մասով՝ հաշվետու լինի միայն գլխավոր քարտուղարին և մարմնի ղեկավարին:

Նախագծերով նախատեսվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է մեթոդական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն տրամադրի բարեվարքության հարցերով կազմակերպչին իր գործունեության ընթացքում:

  • Տևողություն

    30.10.2024 14.11.2024
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 369

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: