Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է համաձայն «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի N ՀՕ-198-Ն օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ վարչապետի 2018 թվականի փետրվարի 22-ի N 167-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետի:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Դատախազության մասին» ՀՀ գործող օրենքի (22.02.2007թ. ՀՕ-126-Ն օրենք) 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ:

«Դատախազության մասին» ՀՀ 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով դարձյալ սահմանված է, որ դատախազներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ, իսկ հիշյալ օրենքի վկայակոչված հոդվածի 5-րդ մասով ամրագրված է, որ դատախազներն ունեն ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք, որի տևողությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

«Դատախազության մասին» ՀՀ 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի պահանջի համաձայն՝ դատախազների համար լրացուցիչ արձակուրդի տևողության սահմանում:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Դատախազների ամենամյա հանգստի իրավունքի իրացման համար իրավական հիմքերի ապահովում:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի  N 1384-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և (կամ) լրացումների անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի  N 1384-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի  N 1384-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ՀՀ ստանձնած պարտավորություններին:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    02.03.2018 - 19.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7430

Տպել