Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոինիսի 8-ի № 934-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      » N ______   2024 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 8N 934-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի «Կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» N 934-Ն որոշմամբ սահմանված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
  • Հավելվածի 6-րդ կետի 21-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և լրացնել նոր 22-րդ և 23-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ․

    «22) փորձարկող կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որը ապահովված է ոլորտում որակավորում ունեցող մասնագետներով, անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով և այլ անհրաժեշտ միջոցներով՝ ամբողջ ծավալով և պատշաճ որակով զվարճահարմարանքի փորձարկում իրականացնելու համար։

       23) փորձարկում՝ զվարճահարմարանքի դետալների ստուգում՝ դրանց աշխատունակությունը, պիտանելիությունը և կայունությունը որոշելու նպատակով։»․

  • Հավելվածի 16-րդ կետի 4-րդ ենթակետում «նորոգման» բառից հետո լրացնել «, փորձարկման» բառը․
  • Հավելվածի 20-րդ կետում «1114» թիվը փոխարինել «114» թվով, իսկ 58-րդ կետում «62-րդ և 63-րդ» թվերը փոխարինել «52-րդ և 53-րդ» թվերով․
  • Հավելվածի 3․5-րդ գլխի վերնագրում «ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՆՈՐՈԳՈՒՄԸ» բառերը փոխարինել «ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ, ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՆՈՐՈԳՈՒՄԸ» բառերով․
  • Հավելվածի 34-րդ կետում «նորոգող» բառից հետո լրացնել  «և փորձարկող» բառերը․
  • Հավելվածի 35-րդ կետում «շահագործման» բառից հետո լրացնել «, փորձարկման» բառը․
  • Հավելվածի 37-րդ կետից հետո լրացնել նոր 37․1-ին, 37․2-րդ, 37․3-րդ, 37․4-րդ, 37․5-րդ և 37․6-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․

   «37․1․ Փորձարկումներն իրականացվում են փորձարկող կազմակերպության և զվարճահարմարանք շահագործող անձի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա, որի արդյունքում փորձարկող կազմակերպության կողմից տրամադրվում է փորձարկման ակտ։

   37․2․ Այն զվարճահարմարանքը, որը չունի տեխնիկական անվտանգության անձնագիր կամ շահագործման ձեռնարկ, անկախ նոր նորոգված լինելու հանգամանքից՝ նախքան ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության անցկացումը, առնվազն մեկ ամիս առաջ, պետք է պարտադիր կարգով ենթարկվի փորձարկման՝ փորձարկող կազմակերպության կողմից։ Տեխնիկական անվտանգության անձնագիր կամ շահագործման ձեռնարկ ունեցող զվարճահարմարանքի փորձարկումները պետք է իրականացնել դրանցում նշված լրիվ ծավալով՝ սահմանված կարգով և ժամկետներում։

  37․3․ Տեխնիկական անձնագրի և (կամ) շահագործման ձեռնարկի բացակայության դեպքում զվարճահարմարանքները ենթարկվում են փորձարկումների հետևյալ պահանջներին համապատասխան`

    1) ստատիկ փորձարկումը պետք է կատարվի յուրաքանչյուր ուղևորատար մոդուլը (նստատեղը կամ կանգնելատեղը) հերթով բեռնելով ուղևորատար մոդուլի (նստատեղի կամ կանգնելատեղի) անվանական բեռնվածությանը 100 %-ով գերազանցող բեռի զանգվածով՝ պահելով այն 10 րոպեից ոչ պակաս տևողությամբ.

   2) դինամիկ փորձարկումը պետք է կատարվի յուրաքանչյուր ուղևորատար մոդուլը (նստատեղը կամ կանգնելատեղը) հերթով բեռնելով ուղևորատար մոդուլի (նստատեղի կամ կանգնելատեղի) անվանական բեռնվածությանը 10 %-ով գերազանցող բեռի զանգվածով՝ կատարելով զվարճահարմարանքի բոլոր հնարավոր շարժումները երեքից ոչ պակաս պարբերաշրջանով։

   37․4․ Փորձարկան ընթացքում զվարճահարմարանքի ներքին թերությունների, մաշվածության, կոռոզիայի, պլաստմասսայե, փայտե մասերի մաշվածության, պտտող հարմարանքների, ճոպանների ամրության, մետաղի հոգնածության հայտնաբերման նպատակով պետք է անցկացվեն մետաղական շինվածքի մանրամասն ստուգում և ախտորոշում:

   37․5․ Փորձարկման արդյունքում փորձարկող կազմակերպության կողմից զվարճահարմարանք շահագործող անձին տրամադրվում է փորձարկման ակտ՝ հաստատված երեք օրինակից՝ փորձարկող կազմակերպության կնիքով և իրավասու անձի ստորագրությամբ։ Փորձարկման ակտի երկու օրինակը տրվում է շահագործող անձին, իսկ մեկը պահվում է փորձարկող կազմակերպության մոտ։ Շահագործող անձը պարտավոր է փորձարկման ակտի մեկ օրինակը տրամադրել տեխնիկական անտանգության փորձաքննություն իրականացնող կազմակերպությանը (փորձագետին)՝ փորձաքննությունն իրականացնելու ընթացքում։

  37․6․ Ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքում չի կարող տրամադրվել դրական փորձաքննության եզրակացություն այն զվարճահարմարանքին, որի շահագործողը փորձաքննություն իրականացնող կազմակերպությանը (փորձագետին) չի տրամադրել սույն որոշման 37․5-րդ կետում նշված փորձարկման ակտը։»։

    2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                                                                                                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

   

                    «      »_____ 2024թ    

                                                                                                                                ք. Երևան

 

  • Քննարկվել է

    25.10.2024 - 10.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 586

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Լուսինե Հովհաննիսյան

07.11.2024

Ընդհանուր նախագծում անհասկանալի է, թե ո՞վ կարող է հանդես գալ որպես փորձարկման լաբորատորիա։

Լուսինե Հովհաննիսյան

07.11.2024

• Առաջարկվում է «․․․Հավելվածի 34-րդ կետում «նորոգող» բառից հետո լրացնել «և փորձարկող» բառերը․» Ստացվում է, որ նորոգողը պետք է լինի նաև փորձարկող։ Մեկը մյուսի ետ կապ չունեցող գործընթացներ են

Տեսնել ավելին