Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Որոշման նախագծով կարգավորվում են քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում առկա տվյալները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու, ուղեգրումների գործընթացն էլեկտրոնային համակարգով իրականացնելու հետ կապված հարաբերությունները, հստակեցվում են Պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմափորձաքննական կենտրոնի իրավասությունները, տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների բժշկական հետազոտությունների ծավալները, կատարվում են մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ:  

  • Քննարկվել է

    14.10.2024 - 30.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6300

Տպել

Առաջարկներ`

Սամվել Սահակյան

27.10.2024

ա․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ Նախազորակոչային տարիքը Հայաստանի Հանրապետությունում սահմանված է 14-ից մինչև 18 տարեկանը, որում ստորին սահմանը՝ 14 տարեկանը հիմնավորված և իրատեսական է։ Նախազորակոչային տարիքի ստորին սահմանը իջեցնելը մինչև 0 տարեկան խիստ մտահոգիչ է, անիրական, ոչ կիրառելի։ Ծննդյան վկայականի հետ երեխային զինվորական հաշվառման թերթիկ տալը գործնականում անհնար է, անիմաստ է․ նաև անհասկանալի է զինկամիսարիատի գործառույթները այս դեպքում։

Սամվել Սահակյան

27.10.2024

դ․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ 13-րդ կետում «Ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում, բժշկական կազմակերպություններում» բառերի փոխարինումը «Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, բժշկական հաստատություններում» բառերով. անորոշ է դարձնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 09 սեպտեմբերի 2021թ․ թիվ 93-Ն հրամանի 6-րդ կետի 1) –ին ենթակետի պահանջները։ «Բժշկական կազմակերպություններ» բառակապակցությունը փոխարինումը «բժշկական հաստատություններ» բառակապակցությամբ՝ հակասում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի մի շարք նորմերին, մասնավորապես` 2-րդ հոդվածի 1-ին մասի 30)-րդ, 39)-րդ, 45)-րդ, 63)-րդ կետերին, 3-րդ հոդվածի 4-րդ մասի 1)-ին կետին, 3․1-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին, 7․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ մասերին, 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ մասերին, 32․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերին, 33-րդ հոդվածի 6-րդ մասի 3)-րդ կետին․․․․

Սամվել Սահակյան

27.10.2024

Ը․ կետ․ Առաջարկում եմ փոփոխություն չկատարել։ Հիվանդանոցային բուժհետազոտում իրականացնող բժշկական հաստատությունների հանձնաժողովների կազմում՝ հաշվի առնելով նեղ մասնագիտական բնույթի բուժհետազոտություն իրականացնելու փաստը, իրատեսական չէ, նաև հիմնավորված չէ թե նախագահի, թե հանձնաժողովի կազմում տարբեր՝ տվյալ հետազոտության համար ոչ անհրաժեշտ մասնագետների ներառումը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: