Հիշել նախագիծը

«ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»որոշման նախագիծ

                                                                                                            ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

----- ------------- 2018 թվականի N -------- -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Անտառների պետական մոնիտորինգի համակարգի ներդրման մասին» N 1152-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման 3-րդ կետի բ) ենթակետից հետո լրացնել նոր բ1) կետ հետևյալ բովանդակությամբ.

« բ1) աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացումն է.»

  • որոշման 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

 «3.1 Թույլատրել «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների արդյունքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ».

2) գյուղատնտեսական բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպումը»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.02.2018 - 14.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7202

Տպել