Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

« ....... » ................................. 2018թ. N  -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

    «1. Հաստատել՝

    1) պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

   2) Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումների ներգրավելու նպատակով պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրման դեպքում, հնարավոր օգտագործողերի կողմից առաջարկվող  ներդրումային ծրագրերին ներկայացվող նվազագույն պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:»:

         2) որոշման  2.2.-րդ կետում «հիմնադրամների» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ այն հիմնադրամների, որոնք ստեղծվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում)» բառերով,

3) որոշման 1-ին կետով հաստատված «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման» կարգի.

ա. «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

բ. 1-ին կետում «տարածքները» բառերից հետո լրացնել «՝ դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերով,» բառերը.

         գ.  5-րդ կետում «հիմնադրամներին» բառից հետո լրացնել «(բացառությամբ՝ այն հիմնադրամների, որոնք ստեղծվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում)» բառերով.

        դ. 6.4.-րդ կետի 1-ի ենթակետում «արդյունքները» բառից հետո լրացնել «համաձայն սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝  Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումների ներգրավելու նպատակով պետական անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրման դեպքում, հնարավոր օգտագործողերի կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերին ներկայացվող նվազագույն պահանջների» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
…………………-ի ……N  որոշման

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ, ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ  ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Գնահատված արժեքը /ՀՀ դրամ/

Ներդրումային ծավալը /ՀՀ դրամ/

Աշխատատեղը

1

2

3

Մինչև 25 մլն դրամ

Յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1 մլն դրամի ներդրում

Յուրաքանչյուր 5 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1 աշխատատեղերի ստեղծում

25-50 մլն դրամ

Յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,25 մլն դրամի ներդրում

50-75 մլն դրամ

Յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,5 մլն դրամի ներդրում

Յուրաքանչյուր 5 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց առնվազն 2 աշխատատեղերի ստեղծում

 

 

75 մլն դրամից ավել

Յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 2 մլն դրամի ներդրում

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.02.2018 - 14.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 863

Տպել