Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀՀ-ում 2018 թվականի գարնանացան ցորենի,ոլոռի,սիսեռի գարնանացան գարու,եգիպտացորենի,առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրին հավանություն մասին»արձանագրային որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի  Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրու­թյան  զարգացման  ծրագիրը հաստատելու  և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

Անհրաժեշտությունը` 2018 թվականի գարնանացանի աշխատանքների իրականացման գործում Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և հանրապետության հողօգտագործողների սերմացուների նկատմամբ պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արտերկրից ձեռք բերելու մինչև 150 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի` 38,700,000 դրամ արժեքով (1 տոննան` 258,000 դրամով), մինչև 10 տոննա ոլոռի` 5,400,000 դրամ արժեքով (1 տոննան` 540,000 դրամով), մինչև 7,5 տոննա սիսեռի` 8,250,000 դրամ արժեքով (1 տոննան` 1,100,000 դրամով), մինևչ 1500 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու` 387,000,000 դրամ արժեքով (1 տոննան` 258,000 դրամով), մինչև 20 տոննա եգիպտացորենի 13,000,000 դրամ արժեքով (1 տոննան` 650,000 դրամով), մինչև 50 տոննա առվույտի` 112,500,000 դրամ արժեքով (1 տոննան` 2,250,000 դրամով)  և  մինչև 240 տոննա կորնգանի` 127,200,000 դրամ արժեքով (1 տոննան` 530,000 դրամով) և «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից մինչև 164 տոննա առաջին վերարտադրության գարնանացան գարու՝ 29,520,000 դրամ արժեքով (1 տոննան` 180,000 դրամով)  սերմացու, որոնք ծրագրի դրույթներին համապատասխան կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին:

Այսպիսով անհարժեշտություն է առաջանում «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշիվներից օգտագործել 746,570,000 դրամ, որից 721,540,000 դրամը`  մինչև 1977,5 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի, ինչպես նաև  մինչև 164 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացուներ ձեռքբերելու նպատակով, իսկ մինչև 25,000,000 դրամը` բեռնաթափման, բարձման, գործուղման և այլ ծախսերի համար:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Բարձր  բերքի ստացման հիմնական  գրավականը բարձրորակ սերմերով ցանքի կատա­րումն է: Հանրապետությունում բարձր վերարտադրության սերմացուներով բավարարվածության մակարդակը բավականին ցածր է, իսկ դրանց գները՝ ոչ մատչելի: Անհրաժեշտություն է առաջացել հանրապետությունում բարձրացնելու բարձր վերարտադրության սերմացուներով բավարարվածության մակարդակը և գյուղացիական տնտեսություններին մատակարարելու սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուներ:

Ծրագրի իրականացումն ապահովելու համար մրցակցային կարգով իրականացված ընտրության արդյունքում նախատեսված քանակության սերմացուների ներկրումը երեք տարբեր չափաբաժիններով պարտավորվել են իրականացնել երեք կազմակերպություն: «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-Ն` մինչև 164 տոննա, Ռուսական ծագման «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» ՍՊԸ-ն՝ մինչև 937,5 տոննա, «Սեմենա Ստավորապոլիա» ՍՊԸ-ն` մինչև 1040 տոննա:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Հանրապետությունում իրականացվել է «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը»:

2011 թվականին իրականացվել են «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի գարնանացան գարու սերմարտադրության զարգացման», «Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի եգիպտացորենի արտադրության զարգացման» ծրագրերը, 2013 թվականին` «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» և 2014 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2015 թվականին` «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման», 2016 թվականին`  «Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի գարնանացան գարու, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման»,  2017  թվականին` «Հայաստանի  Հանրապետությունում 2017 թվականի գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրու­թյան  զարգացման  ծրագիրը ծրագրերը:

Կարգավորման նպատակը և բնույթը` Բարձր վերարտադրություն ապահովող սերմացուներով բավարարվածության մակարդակի բարձրացում և գյուղացիական տնտեսություններին սուբսւդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների մատակարարում:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

Ակնկալվող արդյունքը` Բարձր վերարտադրություն ապահովող սերմացուներով բավարարվածության մակարդակի բարձրացում և գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների մատակարարում, ցանքատարածությունների և համախառն բերքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների աճ:

Իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին` Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` Նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

                                                                     Տեղեկանք

«Հայաստանի  Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրու­թյան  զարգացման  ծրագիրը հաստատելու  և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Հայաստանի  Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրու­թյան  զարգացման  ծրագիրը հաստատելու  և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

                                                              Տեղեկանք

«Հայաստանի  Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրու­թյան  զարգացման  ծրագիրը հաստատելու  և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի  Հանրապետությունում 2018 թվականի գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրու­թյան  զարգացման  ծրագիրը հաստատելու  և ֆինանսական միջոցների օգտագործումը թույլատրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական  նվազեցում չի առաջանում:

 

  • Քննարկվել է

    22.02.2018 - 10.03.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Գյուղատնտեսության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 859

Տպել