Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանութերի ձեռքբերման»ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին որոշման նախագիծ

                                                                 ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՍԻԴԻԱ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ

1.

Անհրաժեշտությունը

 

          Համաձայն ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ պարարտանյութերի նկատմամբ 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 1500 տոննա ֆոսֆորական և 1500 տոննա կալիումական պարարտանյութեր:

          Պարարտանյութերի պահանջարկը բավարարելու և 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հանրապետություն ներկրել 1500 տոննա ֆոսֆորական և 1500 տոննա կալիումական պարարտանյութեր՝ Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքների հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, Արցախի Հանրապետությանը  շուկայականից ավելի մատչելի գներով վաճառելու համար:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

          Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու, գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների եկամուտները բարձրացնելու և գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ դարձնելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրել ընդհանուր առմամբ 3000 տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր:

 

          Պարարտանյութերի պահանջարկը բավարարելու և 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով 3000 տոննա պարարտանյութերի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով և ՀՀ կառավարության 28.12.2017 թ. N 1717-Ն որոշման 26-րդ կետի պահանջով ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով հաստատվել է պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագիրը: Ծրագրի իրականացումն ապահովելու համար մրցակցային կարգով իրականացված ընտրության արդյունքում նախատեսված քանակության պարարտանյութի ներկրումը երեք տարբեր չափաբաժիններով պարտավորվել է առանց բյուջետային վարկի իրականացնել մեկ կազմակերպություն: Ռուսական ծագման «Տարգովիյ Դոմ «Դոնսկոյ Ագրոխիմ Ցենտր» ՍՊԸ-ն՝ 3000 տոննա: Հաշվի առնելով մատակարարվելիք պարարտանյութի ծավալը, մարզերի բաշխվածությունը և մատակարարման համար նախատեսված սեղմ ժամկետները, նպատակահարմար է պարարտանյութի մատակարարման և բաշխման գործընթացում ներգրավել նմանատիպ աշխատանքների երկարամյա փորձ ունեցող ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում գործող «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին: Կազմակերպության ներգրավումը հնարավորություն կտա ապահովելու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը և կհանդիսանա լրացուցիչ գործիք վերահսկողությունն ապահովելու համար:

Ելնելով վերոգրյալից նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեով ծրագրի շրջանակներում պարարտանյութը մարզկենտրոններից համայնքներ տեղափոխման համար նախատեսված 18,750,000 դրամ, առանց մրցույթի անցկացման որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմա­նագրով տրամադրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

  Համայնքներում սուբսիդիայի չափը 1 պարկի համար կազմում է.

ֆոսֆորական պարարտանյութինը 6000 դրամ (13000 դրամ – 6000 դրամ) = 7000 դրամ, կալիումական պարարտանյութինը 3500 դրամ ( 10500 դրամ – 3500 դրամ)                 = 7000 դրամ:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

          Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012, 2013, 2014, 2015, 2016 և 2017 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին դիզելային վառելանյութի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 16 ծրագիր:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում աջակցել հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման հարցում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

6.

Ակնկալվող արդյունքը

 

Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման հարցում (հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացում):

7.

Այլ տեղեկություններ


ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

1.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Նախագծին առնչվող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

3.

Այլ տեղեկություններ

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

2.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

 

3.

Այլ տեղեկություններ

  • Քննարկվել է

    22.02.2018 - 10.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Գյուղատնտեսության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1169

Տպել