Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀH ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 24 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

----------- 2024 թվականի N ------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 24 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) N 19 հավելվածի.

ա. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում  «50 տոկոսի» բառերը փոխարինել «30 տոկոսի» բառերով:

բ. 10-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում «պահանջները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ոչ պետական ուսումնական հաստատությունների» բառերը:

գ.  10-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում «հաuտատող փաuտաթղթերի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ  մարզադահլիճի, արհեստանոցի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) տարածքների վերաբերյալ պահանջների, որոնք պահանջվում են միայն այն դեպքերում, երբ դրանց առկայությունը պահանջվում է իրականացվող կրթական ծրագրի չափորոշիչով)» բառերը:

  1. ՀՀ կառավարության 2001 թվականի հունվարի 16-ի «Բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական ընդհանուր չափորոշիչները հաստատելու մասին» N 24 որոշման.

1) Հավելված N 1-ի 3-րդ կետում 8-րդ պարբերությունում «առնվազն 2» բառերը փոխարինել «առնվազն 1» բառերով:

2) Հավելված N 2-ի 11-րդ կետում «ոչ պակաս» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ոչ պետական ուսումնական հաստատությունների» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                  

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

Երևան

  • Քննարկվել է

    04.09.2024 - 22.09.2024

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Աշխատանք և զբաղվածություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 472

Տպել