Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Հայաստանի  Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի  նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անժամկետ, սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի № 1736-Ն որոշման 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` Համալիր կենտրոն) բնականոն աշխատանքն ապահովելու համար:

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից: Համալիր կենտրոնը հիմնադրման միջոցով ստեղծվել է Հայաստանի  Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի № 1736-Ն որոշման համաձայն և նույն որոշման 6-րդ կետի համաձայն Հայաստանի  Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի  Հանրապետության ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից համատեղ առաջարկություն է նախապատրաստվել Համալիր կենտրոնին անժամկետ, սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով գույքի ամրացման վերաբերյալ:

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Նորաստեղծ Համալիր կենտրոնը բնականոն գործունեության ապահովման համար ոչ մի տեսակի գույք չունի: Անհրաժեշտ է ապահովել գույքով` հիմնադրի կողմից սահմանված գործառույթների իրականացման համար:

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

- Մանուկների ու պատանիների ֆիզիկական զարգացման և մարզական կրթություն ստանալու հնարավորությունների իրականացման ապահովում:

- Մարզական ու ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների իրականացում:

 

Կարգավորման նպատակը և բնույթը

  Նախագծի նպատակն է Համալիր կենտրոնին անժամկետ, սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնել, որով Համալիր կենտրոնի համար հնարավորություն կստեղծվի իրականացնել իր գործունեության հիմնական նպատակը և առարկան` ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական աշխատանքներ և միջոցառումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի № 1736-Ն որոշմամբ թույլատրված ձեռնարկատիրական գործունեությունը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի  և Հայաստանի Հանրապետության ԿԱ պետական եկմուտների կոմիտեր նախագահի համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից` Համալիր կենտրոնին սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով գույքի ամրացման վերաբերյալ ներկայացված առաջարկության հիման վրա:

Ակնկալվող արդյունքը

   Ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական աշխատանքների և միջոցառումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի № 1736-Ն որոշմամբ թույլատրված ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների ստեղծման օժանդակում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ/ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ   ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  «ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

        Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ   ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  «ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

          Նախագիծը տեղադրված է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքում և www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

  • Քննարկվել է

    21.02.2018 - 08.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Հանրային քննարկում

21.02.2018 12:10

ՀՀ, Երևան, Աբովյան 9

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 658

Տպել