Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.08.2024 22:50:18 | Միասնական սոցիալական ծառայության քաղաքացիական աշխատանք կատարող` անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների համար պաշտոնական դրույքաչափը որոշելիս առաջարկում ենք առաջնորդվել նվազագույն ամսական աշխատավարձի, հավելյալ գործակիցների (ըստ կրթական աստիճանի, աշխատանքային փորձի, միջազգային ասոցիացիաների անդամակցության, գիտական ամսագրերում տպագրված հոդվածների թվի) և գործավարձի գումարումով։ Այս մոտեցումը կապահովի, որ փաստացի աշխատավարձն արտացոլի ոչ միայն նվազագույն անհրաժեշտը, այլև նպաստի արդարության սկզբունքի պահպանմանը և խրախուսի փորձառու մասնագետների ներգրավվումը։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծի ընդունման նպատակը արդար վարձատրության սկզբունքի ապահովումն է, որպեսզի տարբեր ծավալի ծանրաբեռնվածությամբ աշխատող աշխատակիցները ստանան տարբերակված աշխատավարձ։ Նախագծով առաջարկվող աշխատավարձի չափը ձևավավորվում է նվազագույն աշխատավարձից և գործավարձից։ Ինչ վերաբերվում է առաջարկվող՝ հավելյալ գործակիցներ նախատեսելուն, ապպա այն կարող է հանգեցնել ֆինանսական հետևանքների, որոնք գնահատված չեն և անկանխատեսելի են։ |