ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2018 ԹԻՎ ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդ­վածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» թիվ 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավել­վածի (այսուհետ` Որոշում) 1-ին բաժնի`

1) 1-ին կետից հանել «Ճանապարհային վճարի մասին» բառերը, իսկ «օրենքների» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» բառերը,
2) 4-րդ կետի ա) ենթակետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանս­պորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը» բառերով:

2. Որոշմամբ սահմանված Ձև-ում «Ծանոթացել եմ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» և «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքներին:» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

        «Ծանոթացել եմ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

  • Քննարկվել է

    20.02.2018 - 26.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 443

Տպել