Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

       1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի փետրվարի 7-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Դատական օրենսգիրք): Դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման վերաբերյալ դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում Դատական օրենսգրքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա են մի շարք դրույթներ, որոնք այլևս չեն համապատասխանում Դատական օրենսգրքով ամրագրված կարգավորումներին: Մասնավորապես, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օգտագործվում է «դատավորների թեկնածություններ» եզրույթը, մինչդեռ Դատական օրենսգրքում օգտագործվում են «դատավորների թեկնածուներ» և «դատավորների թեկնածուների հավակնորդներ» եզրույթները, Դատական օրենսգրքում այլևս նախատեսված չեն Արդարադատության խորհուրդը, Դատարանների նախագահների խորհուրդը, բացի այդ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից հանելու հիմքերը սահմանված են բացառապես Դատական օրենսգրքով: Բացի այդ, Դատական օրենսգրքով սահմանվել է, որ գիտական աստիճան ունեցող հավակնորդի համար Արդարադատության ակադեմիայում գործնական հմտությունների զարգացման մասով օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է ուսուցում:

Վերոշարադրյալը վկայում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

        2. Առաջարկվող կարգավորման բնույթը

        «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

       1. ապահովվում է տերմինաբանական միասնականությունը,

       2.  վերացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից հանելու հետ կապված Դատական օրենսգրքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջև աններդաշնակությունը,

        3.Դատարանների նախագահների խորհրդին մինչ այժմ վերապահված լիազորությունները, պայմանավորված այդ մարմնի վերացման հետ, համապատասխանաբար բաշխվել են Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի, իսկ առանձին դեպքերում՝ Դատական դեպարտամենտի միջև:

         3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

          Նախագծի մշակմանն օժանդակել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձևավորված փորձագիտական խումբը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենս­դրու­թյան զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամը:

         4. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին:

  • Քննարկվել է

    19.02.2018 - 06.03.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 601

Տպել