Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համա­պատաս­խա­նեց­նելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված են պետա­կան մարմինների ծառայողական ավտոմեքենաները գրանցելու, վերագրանցելու և համա­րանի­շներ տալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացվող փաստաթղթերի ցանկը, մասնավորապես, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բնապահպանական վճարի (միայն գրանցման ժամանակ) անդորագիրը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հան­րա­պե­տության հարկային օրենսգրքի ուժի մտնելով պայմանավորված` ուժը կորցրած է ճանաչ­վել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքը, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում համա­պա­տաս­խան փոփո­խու­թյուն­ներ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշման մեջ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հան­րապետության պետական մարմինների ծառայողական ավտո­մեքե­նա­ների գրանցման, վերագրանցման և պետհամարանիշների տրամադրման կարգն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հար­կային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:

  • Քննարկվել է

    19.02.2018 - 26.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 515

Տպել