Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹՎԻ /ՀԱՄԱԿԱԶՄԻ/ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ

  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն ՔՀ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ  ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹՎԻ /ՀԱՄԱԿԱԶՄԻ/ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Կրթության ոլորտում ուսումնական հաստատությունների ֆինանսավորման հիմքում առաջնայինը  սովորողների թիվն է, սակայն հաշվարկների մոտեցումները հիմնված են դեռևս խորհրդային տարիներից եկող սկզբունքների վրա, որոնք սակայն գործող որևէ իրավական ակտով սահմանված չեն: ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել մի շարք մեծություններ, որոնք լայն կիրառություն ունեն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման ժամանակ: Միաժամանակ հստակեցվում է ուսումնական հաստատություններում հարկային կանոնակարգված հաշվառումն իրականացնելու նպատակով  ծառայությունների մատուցման, հասույթների ճանաչման պահի որոշման սկզբունքները:

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Գործող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

 

Կարգավորման նպատակը և բնույթը.

Կարգավորման արդյունքում ուսումնական հաստատություններում կգործեն ծառայությունների մատուցման և հասույթի ճանաչման միասնական մոտեցումներ:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցները:

 

 Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

       ՀՀ-ում գործող բոլոր ուսումնական հաստատություններում ուսման վարձից բխող եկամտի ճանաչման պահով կլինի միասնական դաշտ :

Այլ տեղեկություններ.

Իրավական ակտի ստեղծման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի նիստի N 3 արձանագրության 36-րդ կետով հավանության արժանացած ինստիտուցիոնալ վարչարարության միջոցառումների ծրագրի 10-րդ կետով ամրագրված  1-ին և 2-րդ միջոցառումները:

  • Քննարկվել է

    15.02.2018 - 05.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության և գիտության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1207

Տպել