Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  • Առկա իրավիճակը

 

   «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Կառավարության որոշմամբ հաստատված կարգով սահմանվում են օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա պետություններին տարածական տվյալների տրամադրման թույլտվության կարգի և մերժման հիմքերը։

   Ելնելով վերոգրյալից՝ առաջացել է սույն իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը։

  • Ակնկալվող արդյունքը

 

   Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության և ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով՝ Նախագծով նախատեսվում է, որ օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները տարածական տվյալների ձեռք բերման համար թույլտվություն ստանալու նպատակով դիմում են ներկայացնում լիազոր մարմին, որում նշվում են պահանջվող տարածական տվյալների օգտագործման նպատակը, հիմնավորումը, նշում առ այն, որ պարտավորվում են իրենց կողմից ստացված տեղեկատվությունները չօգտագործել դիմումում նշված նպատակներից դուրս, դրանք օգտագործել բացառապես խաղաղ նպատակների համար՝ վնաս չպատճառելով Հայաստանի Հանրապետության շահերին։ Նույն նպատակներից ելնելով, Նախագծով նախատեսվում է, որ թեմատիկ տարածական տվյալները տրամատրվում են համապատասխան ոլորտային լիազոր մարմինների թույլտվությամբ՝ համապատասխան ստորաբաժանումների կողմից։

   Նախագծով ներկայացված կարգում, ի թիվս այլնի, նախատեսվում են նաև լիազոր մարմնի կողմից թույլտվության տրամադրման և մերժման հիմքերը:

3Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

4Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  • Քննարկվել է

    27.06.2024 - 13.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

  • Հանրային հարցման ամսաթիվ

    27.06.2024

  • Հանրային հարցման հասցե

    Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2715

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: