Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 54-րդ հոդվածի.

  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Խաղողագործական և գինեգործական արտադրանք արտադրողները յուրաքանչյուր տարի պարտավոր են անվճար հիմունքներով լիազոր մարմնին տրամադրել իրենց կողմից արտադրած խաղողագործական և գինեգործական արտադրանքի նմուշներ՝ իզոտոպային բաղադրության փորձաքննության նպատակով:»,

  • 1-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.2-րդ մաս.

«3.2. Խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման նպատակով լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի իրականացնում է արտադրվող խաղողագործական և գինեգործական արտադրանքի նմուշառում և հավաքագրում է իզոտոպային տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:»,

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե տվյալ տարի իզոտոպային տվյալների ազգային բանկ իզոտոպային բաղադրության փորձաքննության համար չեն տրամադրվել խաղողագործական և գինեգործական արտադրանքի նմուշներ, ապա արգելվում է տվյալ խաղողագործական և գինեգործական արտադրանքի խմբաքանակների շուկայահանումը:»,

4) 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-րդ մաս.

«4.1. Խաղողագործական և գինեգործական արտադրանք արտադրողները պարտավոր են աջակցել և չխոչընդոտել լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվող խաղողագործական և գինեգործական արտադրանքների նմուշառմանը և իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի ստեղծման հետ կապված այլ տեղեկատվության հավաքագրմանը, իսկ տիրապետելու դեպքում՝ տրամադրել իզոտոպային տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման համար  այլ տեղեկատվություն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    14.02.2018 - 04.03.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Գյուղատնտեսության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 533

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ