03.07.2024
Նախագիծն անհրաժեշտ է վերանայել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների լույսի ներքո։
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ստեղծել կառավարման, համակարգման և համագործակցային մեխանիզմներ՝ ռիսկերի բացահայտման և կառավարման նպատակով, ապահովել մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությունը սպառնացող ռիսկերին դիմակայելու գործողություններին նպաստելու համար, ապահովել ճշգրիտ տվյալների հավաքագրում վտանգավոր երևույթների և դրանց նկատմամբ համայնքի խոցելիության վերաբերյալ, գնահատել ռիսկերն ու մշակել դրանց կանխարգելման և նվազեցման համար անհրաժեշտ միջոցառումներ, օգտագործելով դրանք որպես համայնքի զարգացման պլանավորման և որոշումների կայացման հիմք, կատարել ներդրումներ, ապահովելով ռիսկի նվազեցման տեսանկյունից կարևոր ենթակառուցվածքների (ինչպիսիք են, օրինակ, հեղեղատարները, ջրատարները, կոյուղիները և այլն) անխափան շահագործումը, այդ թվում, նվազեցնելով վերջիններիս խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ և այլն։
Քննարկվել է
19.06.2024 - 04.07.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Կարգավիճակ
Դիտումներ` 3772
Տպել03.07.2024
Նախագիծն անհրաժեշտ է վերանայել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների լույսի ներքո։
03.07.2024
Հավելված 1-ում առաջարկում ենք նշել, որ պետք է ապահովել ռիսկերի մասին տեղեկությունների և վաղ ազդարարման՝ մատչելիությունը, այդ թվում՝ ժեստերի լեզվով և հեշտ ընթեռնելի տարբերակներով:
03.07.2024
Հավելված 1-ում անհրաժեշտ է նախատեսել դրույթ աղետների և կլիմայական ռիսկերի գնահատման թիմերի՝ հաշմանդամության, գենդերային և տարիքային ասպեկտների ներառման հարցերում կարողությունների զարգացման և դասընթացների վերաբերյալ։