Հիշել նախագիծը

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

  ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի համագործակցության մասին համաձայնագրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2018 թվականի հունիսի 7-8-ը Երևան քաղաքում:

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ-գործադիր քարտուղարի տեղակալ Կ. Ժուսուպբեկովի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին ուղղված № 6-3/1524 գրությամբ խնդրվել է հաստատել Խորհրդի հերթական նիստի Երևանում անցկացման համաձայնությունը և հստակեցնել անցկացման ամսաթիվը և վայրը` ԱՊՀ մասնակից երկրներին տեղեկացնելու նպատակով:

Արդյունքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ուղղվել է պատասխան նամակը և  սահմանված կարգով Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտե է փոխանցվել միջոցառման ծրագիրն ու ժամանակացույցը:

Նախնական տեղեկատվության համաձայն մասնակիցների ժամանումը և մեկնումը սահմանվել է հունիսի 6-ին և 9-ին: 7 հոգուց բաղկացած Խորհրդի անդամներին նիստերին ուղեկցում են սպորտի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև նիստերին մասնակցում են նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի այլ անդամներ:

Մասնակիցների ճշգրիտ թվաքանակը պարզ կլինի 2018 թվականի մայիս ամսին:

  • Քննարկվել է

    13.02.2018 - 28.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7020

Տպել