Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի № 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի № 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ  ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

Համաձայն 2018 թվականի հունվարի 24-ի Հայաստանի ուշուի ֆեդերացիայի և Եվրոպայի ուշու-քունգֆուի ֆեդերացիայի միջև կնքված № EWC3_ARM_contract_v2 պայմանագրի` ուշուի և քունգֆուի 3-րդ եվրոպական գավաթը (այսուհետ՝ Եվրոպական գավաթ) անցկացվելու է 2018 թվականի սեպտեմբերի 10-17-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում (պայմանագիրը, միջոցառման անցկացման ծրագիրը, ծախսերի հաշվարկը կցվում են):

Համաձայն Հայաստանի ուշուի ֆեդերացիայի կողմից ներկայացված հաշվարկների՝ Եվրոպական գավաթի անցկացման ծախսերը կազմում են 135,749.0 հազար ՀՀ դրամ, որից պետական աջակցությունից ակնկալվող գումարը կազմում է 14,707.0 հազար դրամ:  

Ուշու մարզաձևը ներառված է Միջազգային օլիմպիական կոմիտեի օրակարգում՝ օլիմպիական մարզաձև ճանաչվելու համար։ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական գավաթի անցկացումը նպատակ ունի մասսայականացնելու ուշուն Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում և բարձրացնելու Հայաստանի Հանրապետության հեղինակությունը Եվրոպայում՝ որպես բարձրակարգ առաջնություններ բարձր մակարդակով անցկացնելու կարողունակ պետություն:

2017 թվականի դեկտեմբերի 18-ին Խուլերի սպորտի միջազգային կոմիտեն դիմել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Երևանում նախատեսված պատանիների և երիտասարդների 1-ին ամառային սուրդլիմպիկ խաղերի անցկացումը 2019 թվականի մայիս-հունիս ամիսներ տեղափոխելու խնդրանքով (08.01.01.29 «2018 թվականին Երևանում կայանալիք պատանիների և երիտասարդների 1-ին ամառային սուրդլիմպիկ խաղերի անցկացման ապահովում» ծրագրի գինը կազմում է 14,707.0 հազար ՀՀ դրամ): Պաշտոնական գրությունը և թարգմանությունը կցվում են:

Հաշվի առնելով վերագրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և 2018 թվականի սեպտեմբերի 10-17-ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կայանալիք 3-րդ եվրոպական գավաթի անցկացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 14,707.0 հազար ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

  • Քննարկվել է

    13.02.2018 - 01.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 407

Տպել