Հիշել նախագիծը

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումներով նախատեսված իրավական ակտերի նախագծերի փաթեթը

                                                                                                                              Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

<>______________2018 թվականի N ______Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ  ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 72-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի <<Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 1251-Ն որոշման.

1) 3.2 կետի 1-ին ենթակետում <<գյուղատնտեսության նախարարության>> բառերը փոխարինել <<կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության>> բառերով,

2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1 կետով.

<> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գյուղատնտեսական տեխնիկան:>>:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի <<Տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականների տրամադրման կարգը հաստատելու մասին>> N 307-Ն որոշման հավելվածի.

 1) 2-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի կողմից (այսուհետ` նախարար)>>  բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ)>> բառերով,

2) 2-րդ կետում <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունից (այսուհետ` տեսչություն)>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայությունից (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)>> բառերով, իսկ <<երկու>> բառը փոխարինել <<մեկ>> բառով,

    3) 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 19-րդ, 22-րդ և 26-րդ կետերում <<տեսչություն>> բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել <<ճանապարհային ոստիկանություն>> բառերով համապատասխան հոլովաձևերով, իսկ 2-րդ, 3-րդ և 12-րդ կետերում <<նախարար>> բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել <<Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ>> բառերով համապատասխան հոլովաձևերով,

    4) 5-րդ, 6-րդ, 7-րդ, 19-րդ, 23-րդ, 25-րդ, 27-րդ և 28-րդ կետերում <<տեսուչ>> բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել <<ճանապարհային ոստիկանության ծառայող>> բառերով համապատասխան հոլովաձևերով

    5) Ձև N 2–ում <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության>> բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի <<Գույքը հաշվառող կամ գույքի նկատմամբ իրավունքները գրանցող մարմինների կողմից գույքի և գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացնելու մասին>> N 1775-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետի 4)-րդ ենթակետում <<գյուղատնտեսության նախարարություն>> բառերը փոխարինել <<կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայություն>> բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի <<Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի N 171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> N 60-Ն որոշման.

1) վերնագրում <<հաստատելու>> բառից հետո լրացնել <<, ՀԱՇՎԱՌՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ>> բառերը,

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 1.1 կետով.

<> ծառայությունը հաշվառված գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին՝ յուրաքանչյուր կիսամյակ մինչև դրան հաջորդող ամսվա 10-ը՝ համաձայն Ձև 1-ի>>,

<<                                                                                                                         Ձև 1                                

                                                          Տեղեկատվություն

հաշվառված գյուղատնտեսական տեխնիկայի վերաբերյալ

 

Մարզ

Համայնք

Սեփականա-տեր

Տեխնիկայի անվանում

Մակնիշ

Արտադրու-թյան տարեթիվ

Գործարանա-յին համար

Սարքինության վիճակ

 

 

 

 

 

 

 

 

>>:

3) հավելվածի 3-րդ կետում <<Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության>> (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)>> բառերով,

4) հավելվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում <<տեսուչ>> բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել <<ճանապարհային ոստիկանության ծառայող>> բառերով համապատասխան հոլովաձևերով:

5)  հավելվածի 4-րդ կետում և 5-րդ կետի բ) ենթակետում <<Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության>> բառերը փոխարինել <<Ճանապարհային ոստիկանություն>>  բառերով,

6) հավելվածի 5-րդ կետում <<Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսուչը>> բառերը փոխարինել <<Ճանապարհային ոստիկանության ծառայողը>> բառերով,

7) հավելվածի 10-րդ կետում <<տեսչության կնիքով>> բառերը փոխարինել <<ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կնիքով>> բառերով:

  1. Ուժը կորցրած ճանաչել՝
 

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 27-ի <<Ագրարային պետական տեսչություններ ստեղծելու  մասին>> N 392 որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի <<Հայաստանի Հանրապետության ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները հաստատելու մասին>> N 250 որոշումը,

         3) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 11-ի <<Ագրարային կանոնները հաստատելու մասին>> N 171 որոշումը,

         4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի   19-ի <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին>> N 2177-Ն որոշումը,

         5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատա-կազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարման խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին>> N 1305-Ա որոշումը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնականհ րապարակմանը հաջորդող օրվանից:                                                                                                                                                                  

                                                                                                                                Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

<>______________2018 թվականի N ______Ա

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1125-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը՝

 

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 28-ի <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությաննախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարմանխորհրդի անհատական կազմը հաստատելու մասին >> N 1125-Ա որոշումը:

                                                                                                                     

                                                                                                                          Ն Ա Խ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

<>______________2018 թվականի N ______Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին>> N 1516-Ն որոշման՝

1/  N 1 հավելվածի 7-րդ կետի զ) ենթակետը կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<զ) գյուղատնտեսական տեխնիկայի բնագավառում քաղաքկանության մշակում և իրականացում.>>,

2/ N 2 հավելվածի` 3-րդ կետը լրացնել <<Գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառման բաժին>> բառերով,

3/ N 2 հավելվածի` <> բաժնից հանել <<Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն>> տողը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Քննարկվել է

    12.02.2018 - 28.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8595

Տպել