Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

     «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 321․1 հոդվածով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրին համապատասխան սահմանված դեպքերում մաքսային  հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հարաբերությունները։ Նշված հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված խախտումները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի կատարելը հիմք է Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի գործունեության դադարեցման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Նախագծով սահմանվում է Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի գործունեության դադարեցման կարգը, որով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրին և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ ազգային օպերատորի գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները։

 

  • Քննարկվել է

    22.05.2024 - 06.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 845

Տպել