Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

                                                                                                                                   ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

 

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` oրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման  ենթակա  գործունեության  տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի՝

1) 1-ին տողի «դասակարգչի» բառից հետո լրացնել «220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման,» բառերը, իսկ «հատապտուղներից» բառից հետո հանել «(բացառությամբ խաղողի)» բառերը,

2) 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1 և 1.2 կետեր հետևյալ բովանդակությամբ՝

«1.1

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկա­գրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն և մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացում

ԿՄ

Ա

Վ (միայն արտադրության մասով)

1.2

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկա­գրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների իրացում

ԿՄ

Ա»,

 

 

3) 8-րդ կետից հետո լրացնել նոր 8.1 և 8.2 կետեր հետևյալ բովանդակությամբ՝ 

«8.1

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820  ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի «Բաց թողնում՝ ներքին սպառման համար, «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառ­ման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում

ԿՄ

Ա

 

8.2

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820  ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների «Բաց թողնում՝ ներքին սպառման համար, «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառ­ման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում

ԿՄ

Ա»:

 

 

Հոդված 2. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել «Արտաքին տնտեսականգործունեությանապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկա­գրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությամբ և իրացմամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի «Արտաքին տնտե­սա­կան գործու­նեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկա­գրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրականացման ծանուցում:
  3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1.2-րդ և 3-րդ կետի 8.2-րդ կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցումը պետք է ներկայացվի մինչև լրացուցիչ խմբաքանակների իրացումը կամ ներմուծումը:
  4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1.2-րդ և 3-րդ կետի 8.2-րդ կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցման ժամկետները չեն կարող գերազանցել սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1.1-րդ և 3-րդ կետի 8.1-րդ կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցման ժամկետները:

 

 

 

                                                                                                                                    ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այuուհետ` oրենք) 20.1-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 5-րդ ենթակետի առաջին սյունակի «դասակարգչի» բառից հետո լրացնել «220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման,» բառերը իսկ «հատապտուղներից» բառից հետո հանել «(բացառությամբ խաղողի)» բառերը,

2) 1-ին մասի 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր 5.1 ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝  

«5.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման և մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար:

Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված արտադրանքի (բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի)  յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:

Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտա­դրանքի յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:

տարեկան բազային 
տուրքի 10000-ապատիկի չափով

 

 

 

 

 

 

25 դրամ

 

 

 

100 դրամ»,

 

3) 1-ին մասի 11-րդ կետից հետո լրացնել նոր 11.1 կետ հետևյալ բովանդակությամբ՝

«11.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար, «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառ­ման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման իրավունք ձեռք բերելու համար:

Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի ներմուծված արտադրանքի (բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի)  յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:

Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի «Բաց թողնում՝ ներքին սպառման համար, «Վերամշակում՝ մաքսային տա­րած­քում» և «Վերամշակում՝ ներքին սպառ­ման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասա­կարգչի 220820890 ծածկագրին դասվող արտա­դրանքի յուրա­քանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ:

տարեկան բազային 
տուրքի 10000-ապատիկի չափով

 

 

 

 

 

 

 

 

25 դրամ

 

 

 

 

 

100 դրամ»,

4) 2-րդ մասի «10-րդ ենթակետում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակի» բառերը փոխարինել «5.1-րդ և 10-րդ ենթակետերում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի «է» ենթակետում «մատուցումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-րդ և 11.1-րդ ենթակետերով սահմանված գործունեության իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքը» բառերը:

   

Հոդված 3. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրք վճարած անձը մինչև տարեկան հերթական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել նաև «Արտաքին տնտեսականգործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությամբ և իրացմամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է վճարի պետական տուրք՝ «Արտաքին տնտեսականգործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման և մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար (այսուհետ՝ հիմնական պետական տուրք):
  3. Հիմնական պետական տուրք վճարած անձը մինչև պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը 100 հազար լիտրից (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ավելի քանակությամբ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող արտադրանքի ներմուծման կամ իրացման իրավունք ձեռք բերելու համար մինչև լրացուցիչ խմբաքանակի ներմուծումը կամ իրացումը վճարում է սույն օրենքի առաջին հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված լրացուցիչ պետական տուրք, ընդ որում լրացուցիչ խմբաքանակի ներմուծումը կամ իրացումը պետք է կատարվի այն իրավունքի գործողության ժամկետում, որի համար վճարվել է հիմնական պետական տուրք:

 

 

                                                                                                                             ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 88-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի աղյուսակի 5-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2208 20

կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թրմեր

1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

  ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝

հնացման ժամկետ ունեցող խմիչքի

համար` 3000 դրամ

բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝

հնացման ժամկետ ունեցող խմիչքի

համար` 3500 դրամ

գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ՝

հնացման ժամկետ ունեցող խմիչքի

համար` 6000 դրամ

դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ՝

հնացման ժամկետ ունեցող խմիչքի

համար` 8500 դրամ

ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ՝

հնացման ժամկետ ունեցող խմիչքի

համար` 14000 դրամ

զ. 20 և ավելի տարի հնացման

ժամկետ ունեցող խմիչքի համար`

22000 դրամ»,

 

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:»,

3) 3-րդ մասից հետո լրացնել նոր 3.1 մաս հետևյալ խմբագրությամբ՝

«3.1 Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`

1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 4000 դրամից,

2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5000 դրամից,

3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 7000 դրամից,

4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9000 դրամից,

5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    09.02.2018 - 25.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9736

Տպել

Առաջարկներ`

Նենսի Գևորգիան

09.02.2018

առաջարկում եմ հիմնավորման մեջ ներառել նաև վերլուծություն, առաարկվող փոփոխության էֆեկտի վերաբերյալ: Մասնավորապես, հատկապես, ինչքան տնտեսվարողի բեռ կթեթևանա և բեռը հատկապես որ տնտեսվարողների վրա կընկնի /օրինակ՝ Արարատի գործարարն և այլն/: Բացի այդ, առաջարկում եմ ներկայացնել համեմատական 5մլն և գերազանցող յուրաքանչյուր լիտիր 50 դրամի և 10մլն և գերազանցող յուրաքանչյուր լիտիր 25 դրամի ազդեցությանվերաբերյալ:

Տեսնել ավելին