Հիշել նախագիծը

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

                                                                                                                                         ՆԱԽԱԳԻԾ                                                                                               

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

 

2024 թվականի N -       Ն

 

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:
  2. Գաղտնի:
  3. Սահմանել, որ՝

      1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով.

      2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:

  1. Գաղտնի:
  2. Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 20 միավոր ճանապարհաշինարարական տրանս­պորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ))՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

  • Քննարկվել է

    17.05.2024 - 01.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1352

Տպել

Առաջարկներ`

Gegham Beglaryan

31.05.2024

Չգիտեմ ինչքանով է հաշվի առնվել տվյալ որոշումների ռիսկերը և ազդեցությունը բիզնես միջավայրի վրա, բայց ևս մեկ անգամ ցանկանում եմ բարձրաձայնել և հորդորել հաշվի առնել հնարավոր ազդեցությունը։ Փոքր և զգայուն Հայկական շուկայի պայմաններում ընկերության տնօրենի կամ գործունեության համար այլ կարևոր աշխատակիցներին զորակոչելը՝ թեկուզ և 25 օրով, շատ բացասական ազդեցություն է ունենում ընկերության բնականոն գործունեության վրա, որը վերականգնելու համար երբեմն պահանջվում է 6-12 ամիս ժամանակ և ֆինանսական միջոցներ, բայց եղել է նաև դեպք, որ պետական մարմինների կողմից հաշվի չի առնվել ընկերության տնօրենի մասնակցությունը զորահավաքին և ընկերությանը ներկայացվել է տույժ պայմանագրի ժամկետների խախտման համար։ Բացի վերը նշվածից, տվյալ քայլով ստեղծվում է անհավասար մրցակցային պայմաններ ընկերությունների միջև, քանի որ պաշտպանության նախարարությունը ի դեմս զինկոմիսարիատների, չի կարողանում ապահովել բոլորի հավասար մասնակցությունը զորահավաքներին։ Արդյունքում որոշ ընկերություններ ստանում են մրցակցային առավելություն, մյուսների համար արհեստականորեն ստեղծվում են խոչընդոտներ և անհավասար պայմաններ, անարդարության զգացողություն, ինչը պարտադիր ազդեցություն է ունենալու տնտեսության վրա։ Տվյալ որոշումը ստեղծում է անհավասար պայմաններ արտասահմանյան և տեղական ներդրողների միջև, քանի որ տեղական ներդրողը չունի երաշխիք, որ զինկոմիսարիատի աշխատակցի քմահաճույքով ամեն տարի չի կանչվելու զորահավաքի՝ հավելյալ ռիսկեր առաջացնելով ներդրման համար, ինչի արդյունքում տեղական ներդրողը սկսում է փնտրել և գտնում է ավելի ապահով շուկաներ, իսկ ՀՀ կառավարությունը փորձում է ներգրավել արտասահմանյան ներդրողների՝ անտեսելով ներքին ռեսուրսը։ Ելնելով վերը նշվածից, առաջարկում եմ գոնե խոշոր հարկատուների համար օրենքով սահմանել ամրագրման հնարավորություն՝ հաշվի առնելով ՀՀ սահմանադրության 86-րդ հոդվածի՝ Պետական քաղաքականության հիմնական նպատակները, 1) Գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը։

ՍյուզՆնա Մանուչարյան

18.05.2024

Ողջունելի է պաշտպանությանը միտված ցանկացած միջոցառում,,ամուր և գիտակից բանակ ունենալը պաշտպանված լինելու երաշխիք է։։ Սակայն միթե անընդհատ այդքան հավաքներին մասնակցողներին տրամադրվող ,պարբերաբար,կատարվող ծախսերը,մասնակիցներին հիմնական աշխատանքից կտրելը,այլ սոցիալական խնդիրների առաջացման տեղիք չի տալիս։ Կարծում եմ ,որ ամենքը պետք է իրենց մշտական զբաղվածությունը ունենան,իսկ պայմանագրային զինծառառայողներին տրվող աշխատավարձի բարձրացումը,այդ շարքերը կլրացնի բազմաթիվ,հիմնական աշխատողներով,։։ Շնորհակալություն։

Tigran Zakaryan

17.05.2024

Առաջարկում եմ քանակի վերավերյալ կետը բացել (2-րդ կետ): Քանի որ բոլորս էլ գիտենք, որ ինչքան գնում է այդքան ավելի շատանում է հավաքագրվողների քանակը: Ավելի լավ է տեղեկացված լինենք թե ինչ քանակ է նախատեսվում ապահովել՝ բանակի բացերը փակելու համար:

Տեսնել ավելին