Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝

1) ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներ իրականացնող աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափերի վերաբերյալ կարգավորումներ նախատեսել.

2) գործուղման օրապահիկի վճարման, իսկ տեղափոխման աշխատանքների դեպքում՝  աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման կարգավորում նախատեսել այն դեպքերի համար, երբ աշխատողը գործուղման կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներ իրականացնելիս  մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը         

ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի N 542-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն դաշտային պայմաններում կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման նվազագույն չափը համապատասխանում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով ՀՀ տարածքում և ԼՂՀ գործուղվող աշխատողների օրապահիկի համար հաստատված չափին: Հարկ է նկատել, որ Որոշմամբ կարգավորված չէ ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներում աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի գումարի հատուցման հարցը:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ, համապատասխանաբար նաև ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի N 542-Ն որոշմամբ նախատեսված չէ դրույթ այն մասին, թե աշխատողին, որ երկրի  օրապահիկը պետք է վճարվի այն դեպքում, երբ նա մեկ օրվա ընթացքում գտնվում է մեկից ավելի երկրում (քաղաքում):

Այս հարցի կարգավորման նպատակով ուսումնասիրվել է միջազգային համանման փորձը, որի արդյունքում պարզվել է, որ տարբեր երկրներում կիրառվող մոտեցումները խիստ տարբերվում են: Օրինակ՝ ՌԴ-ում գործուղման վկայականների առկայության դեպքում հնարավոր է բոլոր երկրների համար նախատեսված օրապահիկների վճարում: Ուկրաինայում հիմք է ընդունվում համապատասխան երկրների համար նախատեսված օրապահիկների միջինը: Որոշ երկրներում էլ հատուցման համար հիմք է ընդունվում այն երկրի օրապահիկը, որի չափն ամենաբարձրն է:

3. Կարգավորման նպատակը և բնույթը 

Նախագծով առաջարկվում է ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներ իրականացնող  աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի հատուցման համար ևս հիմք ընդունել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 2 հավելվածով օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների օրապահիկի համար հաստատված չափերը:

Գործուղման ժամանակ, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող աշխատանքներ իրականացնելիս մեկ օրվա ընթացքում մեկից ավելի երկրում գտնվելու դեպքում առաջարկվում է աշխատողին օրապահիկը (լրացուցիչ ծախսերի հատուցումը) վճարելիս հիմք ընդունել համապատասխան երկրների համար նախատեսված օրապահիկների միջինը:

4. Ակնկալվող արդյունքը 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի N 542-Ն որոշումներում նախատեսել ամբողջական կարգավորումներ աշխատողների կողմից կատարվող լրացուցիչ ծախսերի համար: 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 542-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի N 542-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

 

 

  • Քննարկվել է

    09.02.2018 - 26.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

09.02.2018 12:47

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7692

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

20.02.2018

Նախ նշենք, որ այդպիսի որոշման անհրաժեշտությունը կա, քանի որ պրակտիկայում խնդիրը առկա է և կառավարության համապատասխան որոշումներում այդպիսի լրացումներ կատարելը լուծումներից մեկը կարող է լինել: Միևնույն ժամանակ, կարող ենք Ձեր դիտարկմանը և քննարկմանը ներկայացնել քննարկման առարկա խնդրի լուծման մեկ այլ տարբերակ, այն է՝ մեկ օրվա ընթացքում մի քանի վայրերով անցնելու դեպքում օրապահիկի չափը որոշել կոնկերտ այն վայրի համար նախատեսված չափով, որտեղ աշխատողը ավելի երկար տևողությամբ է մնում օրվա ընթացքում: Միգուցե կիրառման տեսանկյունից մեր առաջարկած տարբերակն ավելի ժամանակատար է, սակայն կարծում ենք՝ կարող է ավելի ճշգրիտ լինել աշխատողին հատուցման տեսանկյունից: Խնդրում ենք դիտարկել նաև այդպիսի լուծման հնարավորությունը:

Տիգրան Սարաֆյան

09.02.2018

օրապահիկների միջինի հաշվարկման եղանակը հստակեցնել

Տեսնել ավելին