Հիշել նախագիծը

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «071403.00.6 Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության «071403.03.6 Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագրով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորող Ռազմիկ Արտակի Մելքոնյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի № 1290-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«------» ---------------------- 2024 թվական N -----Ա

 

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «071403.00.6 ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության «071403.03.6 հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագրով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորող Ռազմիկ Արտակի Մելքոնյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի № 1290-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման 12-րդ կետը Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Դադարեցնել Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «071403.00.6 Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության «071403.03.6 հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագրով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորելու նպատակով Ռազմիկ Արտակի Մելքոնյանին (ծնվ՝ 08.2005թ.) տրված տարկետումը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից հեռացվելու հիմքով:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» № 1290-Ա որոշման 3-րդ կետի 90-րդ ենթակետը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

 

 

  • Քննարկվել է

    10.05.2024 - 27.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 775

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ