Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 25-ի №122-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 25-ի №122-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 25-ի №122-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշման Նախագծի մշակումը պայմանավորված է նշված որոշման դրույթների գործնական կիրառության ընթացքում առաջացած լրամշակման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել արդիականացնել և հստակեցնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից միջազգային կապուղիների կամ տվյալների հոսքերի վարձակալման կամ ձեռքբերման դեպքում, դրանց աշխարհագրական երթուղիների կազմակերպման՝ Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցման վերաբերյալ հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող կարգավորումները:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հանձնաժողովը Երթուղու կազմակերպման վերաբերյալ Օպերատորի դիմումը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում դիրքորոշում ստանալու նպատակով այն ներկայացնում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնին։ Նախատեսվում է, որ իրավասու մարմինը Հանձնաժողովի կողմից Երթուղու կազմակերպման վերաբերյալ Օպերատորի դիմումը ստանալուց հետո, քսան աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ դիրքորոշումն ուղարկում է Հանձնաժողով: Սահմանվել է նաև Հանձնաժողովի համաձայնությունը ստանալու պահից միջազգային կապուղիների կամ տվյալների հոսքերի երթուղու կազմակերպման վերաբերյալ գործարքի կնքման տևողությունը (վեցամսյա ժամկետ): Նախատեսվել է նաև Հանձնաժողովի կողմից Երթուղու կազմակերպման վերաբերյալ համաձայնության տրամադրման մերժման հնարավորություն՝ Երթուղու կազմակերպումը իրավասու մարմնի գնահատմամբ հանրային կամ ազգային անվտանգության շահերին հակասելու դեպքում: Բացի այդ նախատեսվում է սահմանել, որ Երթուղու կազմակերպման վերաբերյալ գործարքի կնքումից հետո երկշաբաթյա ժամկետում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները Հանձնաժողով են ներկայացնում որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող միջազգային կապուղիների կամ տվյալների հոսքերի երթուղիների կազմակերպման վերաբերյալ գործարքների կնքումը հավաստող համապատասխան փաստաթղթերի (այդ թվում՝ պայմանագիր, համաձայնագիր) և դրանց պատշաճ վավերացված հայերեն թարգմանությունները։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

     Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ:

 

  1. Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունումը կնպաստի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորների կողմից միջազգային կապուղիների կամ տվյալների հոսքերի վարձակալման կամ ձեռքբերման դեպքում, դրանց կազմակերպման աշխարհագրական երթուղիների՝ Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցման վերաբերյալ գործընթացի առավել կանոնակարգված և հստակեցված լինելուն:

 

  • Քննարկվել է

    10.05.2024 - 26.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 659

Տպել