Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Tigran Kotanyan 04.05.2024 12:10:22 Ոսկյա զարդի վրա թանկարժեք քարի արկայության դեպքում նույն խնդիրը կառաջանա հարկման բազան որոշելուց . Ընդհանուր առմամբ, համակարծիք ենք, որ թանկարժեք քարերի դեպքում ևս ստացվում է այնպես, որ անկախ այն հանգամանքից, որ թանկարժեք քարերի օտարումն ազատված է ԱԱՀ-ից, թանկարժեք քարը արժեշղթայի հետագա օղակներում փաստացի հարկվում է ԱԱՀ-ով: Սակայն խնդիրն այն է, որ՝ 1) թանկարժեք քարի արժեքը միշտ չէ, որ կազմում է ոսկյա զարդի արժեքի հիմնական մասը, 2) թանկարժեք քարերի մշակման արդյունքում վերջիններիս արժեքը, ի տարբերություն ոսկու, փոփոխվում է, 3) թանկարժեք քարերից պատրասված իրերի սպառման ծավալներն, ընդհանուր առմամբ, զիջում են ոսկուց պատրաստված իրերի սպառման ծավալներին: Հետևաբար, թանկարժեք քարերի դեպքում խնդիրն անհամեմատ նվազ է և նույն ճանապարհով գնալու՝ այսինքն թանկարժեք քարերով իրերի օտարման մասով հարկման բազայի որոշման նույն կանոնները սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: