Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Լուսինե Ասատրյան 28.04.2024 18:29:10 1. Խնդրում եմ պարզաբանել՝ ո՞րն է պարապմունքների նվազագույն քանակը: Արդյո՞ք հաստատությունը, հիմք ընդունելով կրթական հիմնական ծրագրով հաստատված պարապմունքների օրինակելի ցանկը, կարող է կազմել սեփականը: Հաստատությունը պարապմունքների բաշխման ցանկը կազմելիս առաջնորդվում է այն ծրագրով (հիմնական կամ այլընտրանքային) սահմանված ուսումնական բեռվածության ծավալով, որով աշխատում է տվյալ ՆՈՒՀ-ը: Փաստաթղթում պարապմունքների առավելագույն և նվազագույն քանակը սահմանված է ծրագրաստեղծ խմբերի համար:
2 Լուսինե Ասատրյան 28.04.2024 18:29:10 2. Ըստ միջին խմբի կրթական հիմնական ծրագրի պարապմունքների քանակը 13 է, իսկ ըստ նախագծի՝ հիմնականը 12: Ո՞րն է ճիշտը: Հիմնական ծրագրերը մշակվել են «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» չլրամշակված տարբերակի պահանջների հաշվառմամբ: Փորձարկման ավարտին դրանք լրամշակվելու են՝ ներառելով «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչում» տեղ գտած փոփոխությունները:
3 Լուսինե Ասատրյան 28.04.2024 18:29:10 3. Կան մանկապարտեզներ, որոնց շենքային պայմանները չեն բավարարում զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները: Արդյո՞ք նախատեսվում է մանկապարտեզների շենքային պայմանների վերանայում: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումն իրականացվում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում :
4 Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզ 30.04.2024 13:55:43 Կրթական ծրագրերը պետք է նախատեսեն սանի առօրյայի կազմակերպման 3 ձև՝ խաղ, պարապմունք և սանի ազատ ժամանակի տնօրինում, և, ըստ այս փաստաթղթի՝ ուսումնական և խաղային բեռնվածության մեջ գերիշխողը պետք է խաղայինը լինի։ Հնարավոր չէ, արդյո՞ք, պարապմունքների առավելագույն և նվազագույն քանակում՝ ըստ տարիքային խմբերի միանգամից ապահովել խաղերի և պարապմունքների հարաբերակցությունը՝ թվային արտացոլմամբ․ օրինակ , ավագ խումբ՝ նվազագույնը 6 խաղ և 4 պարապմունք, առավելագույնը՝ 7 խաղ և 5 պարապմունք։ Լրացուցիչ կրթության պարապմունքներն էլ՝ ըստ մանկապարտեզների նախընտրության։ Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը կդիտարկվի նախագծի լրամշակման ժամանակ:
5 Արևիկ Նիկողոսյան 06.05.2024 13:45:29 Խոսք և հաղորդակցության ոլորտում Ավագ խմբերի համար զ ենթակետում ցանկալի է հստակեցվի հայերենի տառերի ճանաչելու վերաբերյալ միտքը, այսինքն ճանաչի և տպագիր, և ձեռագիր տառերը, թե միայն տպագիրը։ Ընունվել է ի գիտություն