ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Իրավական ակտի հիմնավորումը
|
|
1.
|
Անհրաժեշտությունը
|
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշման (այսուհետ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։
|
|
2.
|
Առկա իրավիճակը և խնդիրները
|
|
|
ՀՀ կառավարության 2022թ․ հուլիսի 28-Ի N 1180-Ն որոշման աղյուսակ N 1-ի համաձայն, երեխաների դեպքում օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը պետք է գնահատեն համապատասխան նեղ մասնագիտություն ունեցող մանկաբույժները։ Սակայն շատ հաճախ նման մասնագետների բացակայությունը խնդիրներ է առաջացնում գնահատման գործընթացը կազմակերպելու համար։
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն՝ ֆունկցիոնալության գնահատման դեպք է սահմանված նաև ծառայությունների անհատական ծրագիր կազմելը կամ դրանում փոփոխություն (լրացում) կատարելը, իսկ 14-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է, որ անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց ցանկությամբ կարող են անցնել ֆունկցիոնալության գնահատում։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ կառավարության 2022թ․ հուլիսի 28-Ի N 1180-Ն որոշման հավելվածի 14-րդ և 15-րդ կետերում կատարվել են համապատասխան հստակեցումներ։
|
|
3.
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
|
Ներկայացված նախագծով առաջարկվում է․
1․ վերանայել օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը, անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետների ցանկը՝ ֆունկցիոնալության գնահատման ընթացքում իհայտ եկած խնդիրները լուծելու նպատակով․
2․ սահմանել կրկնակի գնահատման համար դիմելու առանձին դեպքեր․
3․ սահմանել, որ վերագնահատում կարող է իրականացվել նաև ծառայությունների անհատական ծրագրում փոփոխություն (լրացում) կատարելու դեպքում․
4․ հստակեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն դիմում ներկայացման հետ կապված դրույնթները․
5․ անձի առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկը համալրել նոր հիվանդությունով՝ հաշվի առնելով գործնականում ի հայտ եկած բացը։
|
|
4․
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
|
|
|
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
|
|
5.
|
Ակնկալվող արդյունքը
|
|
|
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը։
|
|
6.
|
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները
|
|
|
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։
|
|
7.
|
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
|
|
|
Նախագիծը փոխկապակցված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ
|