Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Օրենսդրական ակտի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» N 1159-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածով սահմանվում են օրենսդրական ակտի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների (այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության) և համապատասխան բնագավառների ցանկը:

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ նաև Ծառայություն) ստեղծվել է ՀՀ ազգգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով և Ծառայության  կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023թ. N 354-Լ որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2023թ. մարտի 30-ից: Մինչև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 2023թ. մարտի 29-ի N 354-Լ որոշման ընդունումն ու ուժի մեջ մտնելը Պետական պահպանության ծառայությունն ընդգրկված էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում՝ գրասենյակի կարգավիճակով, իսկ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրական ակտերի և ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ պարզաբանում տալիս էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

Հաշվի առնելով Ծառայության առանձնացումը Ազգային անվտանգության ծառայությունից անհրաժեշտություն է առաջացել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրական ակտերի և ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ պարզաբանում տալու իրավասությունը վերապահել Ծառայությանը:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Ծառայությանը իրավունք վերապահել հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրական ակտերի և ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ պարզաբանում տալու:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Ծառայությանը իրավունք կվերապահվի հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրական ակտերի և ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ պարզաբանում տալը:

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Ազգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ» բաժնի վերջին նախադասությունից «Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին» և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Անվտանգության խորհրդի գրասենյակ» բաժնի 2-րդ կետի 4-րդ սյունակից՝ «Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա կարգավիճակի տրամադրում՝ այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից»:

  • Քննարկվել է

    23.04.2024 - 08.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պետական պահպանության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 447

Տպել