Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների հետ հանդիպումների ընթացքում շատ բողոքներ է ստացվում լուծարման բարդ ընթացակարգի վերաբերյալ, ինչի պատճառով  շատ ձեռնարկատերեր լուծարվելու փոխարեն գերադասում են դադարեցնել իրենց գործունեությունը` հարկային մարմնին գործունեության դադարեցման վերաբերյալ ներկայացված դիմումի հիման վրա:

Վերոնշյալը խնդիրներ է առաջացնում նաև, երբ ֆիզիկական անձանց կողմից ստեղծված իրավաբանական անձը հետագայում դադարեցնում է իր  գործունեությունը, իսկ երբ վերջինիս հիմնադիրներից /մասնակիցներից/ մեկը իր անվամբ ստեղծում է մեկ այլ իրավաբանական անձ սեփական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, ապա հարկային օրենսդրությամբ սահմանված փոխկապակցվածության հարցերի պատճառով սահմանափակվում է տվյալ անձի հարկային ռեժիմների ընտրության իրավունքը:

Նշված նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է լուծարման գործընթացի պարզեցման անհրաժեշտությամբ, ինչը իր հերթին կնպաստի գործունեությունը դադարեցված և վերսկսելու ցանկություն չունեցող ընկերությունների լուծարման գրանցմանը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լուծարման ընթացակարգը նախատեսում է որոշակի գործողությունների հերթականություն, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներ, որոնց իրականացման համար շատ ՓՄՁ ներկայացուցիչներ չունեն համապատասխան ռեսուրսներ: Փոխարենը վերջիններս գերադասում են հարկային մարմիններին ներկայացվող մեկ դիմումով դադարեցնել իրենց գործունեությունը, առանց հետագայում վերսկսելու մտադրության:

Մեկ այլ խնդիր է նաև այն դեպքերը, երբ ֆիզիկական անձինք ստեղծում են իրավաբանական անձ, հետագայում նույնպես դադարեցնում են իրավաբանական անձի գործունեությունը, իսկ երբ որ տվյալ իրավաբանական անձի հիմնադիրներից /մասնակիցներից/ մեկը իր անվամբ ստեղծում է մեկ այլ իրավաբանական անձ` սեփական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար, ապա առաջ է գալիս հարկային օրենսդրությամբ փոխկապակցվածության հարցերը, որոնք սահմանափակում են տվյալ անձի հարկային ռեժիմների ընտրությունը: Բացի այդ գործնականում, առկա են շատ դեպքեր, երբ իրավաբանական անձի գործունեության երկարատև դադարեցումից հետո նրա հիմնադիրները կորցնում եմ միմյանց միջև կապը /մեկնում են այլ երկիր և այլն/, և այս դեպքում այն հիմնադիրը, ով չունի ձայների բավարար չափ չի կարողանում որոշում ընդունել լուծարելու ընկերությունը կամ դուրս գալու տվյալ ընկերությունից` սեփական տնտեսական գործունեությունը անխոչընդոտ իրականացնելու համար:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, կայուն և կանխատեսելի կարգավորումների սահմանմանը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լուծարման գործընթացի բարելավմանը և պարզեցմանը, ինչպես նաև ձեռնարկատիրության զարգացմանը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՎԶԵԲ-ի գործարարության աջակցման գրասենյակի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծերի փաթեթի ընդունումը կպարզեցվի լուծարման գործընթացը, որի արդյունքում իրավաբանական անձանց պետական գրանցման ռեեստրից դուրս կգան փաստացի գործունեություն չիրականացնող /լուծարվածի կարգավիճակ ունեցող/ իրավաբանական անձինք, ինչպես նաև ՍՊԸ-ի մասնակիցների համար հնարավորություն կստեղծվի իրավաբանական անձանց պետական գրանցման ռեեստր դիմում ներկայացնելու միջոցով դուրս գալ ընկերությունից և իրականացնել սեփական տնտեսական գործունեություն՝ առանց հարկային ռեժիմների ընտրության սահմանափակման:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                                                                                                                         ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ

  • Քննարկվել է

    06.02.2018 - 22.02.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

22.02.2018 16:04

Երեւան 0010, Մ.Մկրտչյան 5

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8848

Տպել

Առաջարկներ`

Hovhannes Mandakuni

16.02.2018

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ Հոդված 2 նոր 1.1. մասում ավելացնել` «3) Տեղեկանք չկատարված պարտավորությունների բացակայության մասին:»

Լիանա Բաբաջանյան

10.02.2018

Նախագծում կարգավորված չէ այն դեպքը, երբ պարտատերերի ներկայացման 3-ամսյա ժամկետը լրանալուց հետո իրավաբանական անձը պարզեցված կարգով լուծարվում է, համապատասխան գրանցումը իրականացվում է գրանցամատյանում, սակայն, այնուամենայնիվ հայտնվում է մի պարտատեր, որի պահանջ ներկայացնելու ժամկետի (3 ամիս) բացթողումը դատարանը ճանաչել է հարգելի:

Տեսնել ավելին