Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ  ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի՝  «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»  N 4-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  

 

Իրավական ակտի անհրաժեշտությունը

 Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հոդվածային տեղաշարժերով, ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ, մասնավորապես՝

 

                  ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

  1.   Հողի հարկ՝ ավելացնել   5600.0 հազար դրամ, հաստատել տարեկան 15600,0 հազար դրամ։
  2. Գույքահարկ շենք - շինություններից՝ պակասեցնել   5600.0  հազար դրամ, հաստատել տարեկան 5000.0 հազար դրամ:

 

  1. Աղբահանության վճարներ՝ ավելացնել 24000.0 հազար դրամ,  հաստատել  տարեկան  59000.0 հազար դրամ:

 

          ԾԱԽՍԵՐ 

  1. Ընդհանուր բնույթի  համայնքային ծախսեր /բաժին 01, խումբ  6,  դաս 1/,

այդ  թվում՝

  • հոդված՝ 4657  /կապիտալ դրամաշնորհներ/, ավելացնել  0 հազար դրամ,  հաստատել տարեկան  59000.0  հազար դրամ:

 

Առկա իրավիճակը

 Պայմանավորված Սևան համայնքի առկա ֆինանսական իրավիճակով` կարևորվում են հիշյալ փոփոխությունները, որոնք հնարավորություն կընձեռեն տարեվերջին ունենալ ֆինանսական կայուն վիճակ և ճիշտ բաշխումներ:

 

Կարգավորման առարկան

Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով:

 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 Համայնքում ֆինանսական վիճակի կայունություն, համայնքայի տնտեսության պահպանում, «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատանքի բնականոնության ապահովում, աղբահանության վարձավճարների գանձման եկամուտների ավելացում:

 

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         - համայնքի ղեկավար

         - համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին

         - «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ

        -  Բնակավայրերի վարչական ղեկավարներ

  • Քննարկվել է

    19.04.2024 - 05.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 478

Տպել