Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետը սահմանում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների առավելագույն չափերը` համաձայն N 8 հավելվածի։ ՀՀ-ում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության (այսուհետ՝ Պարեկային ծառայություն) ներդրմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 390-Ն որոշմամբ Պարեկային ծառայության պաշտոնները ևս ընդգրկվել են ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման N 8 հավելվածում, և վերջիններիս համար նախատեսվել են հավելումներ։ Հարկ է նկատի ունենալ, որ 2021 թվականի մարտի 25-ի դրությամբ դեռևս ավարտված չի եղել Պարեկային ծառայության կազմավորման գործընթացը, ուստի վերը նշված հավելվածում ներառվել են միայն Պարեկային ծառայության այն ստորաբաժանումները և դրանցում առկա պաշտոնները, որոնք տվյալ օրվա դրությամբ նախատեսված են եղել Պարեկային ծառայության կառուցվածքում։ Հետագայում շարունակվել է Պարեկային ծառայության կազմավորման գործընթացը, և ինչպես մինչև պարեկային ծառայության մեկնարկը՝ 2021 թվականի հուլիսի 7-ը, այնպես էլ դրանից հետո  Պարեկային ծառայության կազմում ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, հետևաբար՝ նաև նոր պաշտոններ, որոնք չեն ներառվել ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման N 8 հավելվածում, և վերջիններս, ի տարբերություն Պարեկային ծառայության այլ ծառայողների, հավելումներ չեն ստանում։

Բացի այդ, ՀՀ ներքին գործերի նախարարի 2023 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 4-Լ հրամանով Պարեկային ծառայությունը վարչությունից վերակազմավորվել է գլխավոր վարչության, որով պայմանավորված Պարեկային ծառայության կառուցվածքում տեղի են ունեցել փոփոխություններ՝ ավելացվել են նոր պաշտոններ, իսկ որոշները փոփոխվել են, որոնք ևս ներառված չեն ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման N 8 հավելվածում և հավելումներ չեն ստանում։

Ընդ որում, հարկ է ընդգծել, որ վերը նշված վերակազմավորման արդյունքում կատարված կառուցվածքային փոփոխությունների հետևանքով Պարեկային ծառայության վարչակազմի այն ստորաբաժանումների ծառայողներին, ովքեր ներառված էին ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման N 8 հավելվածում և մինչև 2024 թվականի հունվարի 8-ը ստանում էին հավելումներ, հունվարի 8-ից սկսած հավելումներ չեն տրվում, քանի որ փոփոխվել են նաև այդ ստորաբաժանումների անվանումները։

Վերոգրյալով պայմանավորված Պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը (ներկայումս փաստացի միայն ենթակա ստորաբաժանումների արտաքին ծառայության մեջ ներգրավված ծառայողները) ստանում է բարձր վարձատրություն՝ ի հաշիվ հավելումների, իսկ որոշ ծառայողներ, ովքեր կատարում են նույնաբնույթ կամ ավելի բարդ և պատասխանատու աշխատանք, ստանում են անհամեմատ ավելի ցածր վարձատրություն, քանի որ վերջիններիս համար հավելումներ չեն հաշվարկվում զուտ այն պատճառով, որ Պարեկային ծառայության կազմում ներառվել են 2021 թվականի մարտի 25-ից հետո, և Պարեկային ծառայության կազմավորմանը և կառուցվածքի փոփոխությանը զուգահեռ ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշումը չի ենթարկվել փոփոխությունների։ Բացի այդ, որոշ ծառայողների համար էլ դադարել է հավելումների հաշվարկումն ու վճարումը միայն այն պատճառով, որ տեղի է ունեցել ընդամենը տեխնիկական գործընթաց՝ փոփոխվել են ստորաբաժանումների անվանումները և դրանք չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման N 8 հավելվածով նախատեսված անվանումներին։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագիծը միտված է լուծելու Պարեկային ծառայությունում աշխատանքի վարձատրության հավասարության հարցը։ Այժմ, երբ Պարեկային ծառայության կազմավորումն ավարտված է, գործում է նաև ջրային պարեկային ծառայությունը, անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ, որպեսզի Պարեկային ծառայության ծառայողները ստանան համաչափ վարձատրություն։

Վերը նշվածով պայմանավորված անհրաժեշտ է փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ՝ Պարեկային ծառայության ստորաբաժանումների անվանումների մասով այն համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշմանը։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Պարեկային ծառայության ծառայողները, ի հաշիվ հավելումների, կստանան համաչափ վարձատրություն՝ ըստ պաշտոնների դասակարգման խմբերի։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով, որից մոտ 17 միլիոն դրամը՝ գլխավոր վարչության կազմակերպմամբ սահմանված (փոփոխված) 38 հաստիքների համար, մոտ 71 միլիոն դրամը՝ շարային ստորաբաժանումներում նոր սահմանված դասակի հրամատարների տեղակալների 33 հաստիքների համար, իսկ 329 միլիոն դրամը՝ նախկինում որոշմամբ չնախատեսված 141 հաստիքների համար։ Ընդ որում, Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով առաջարկվող՝ ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման 8-րդ հավելվածի «Ը» բաժնի նոր շարադրվող 15-րդ կետի 5, 7, 12, 13, 15 և 16 ենթակետերում առաջարկվող նոր ամսական հավելումների չափերը հաշվարկված են՝ պահպանելով գործող որոշման 8-րդ հավելվածի «Ը» բաժնի 15-րդ կետում սահմանված պաշտոններին համապատասխան հավելման չափերի միջև համամասնությունները։

 

Ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    19.04.2024 - 04.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 590

Տպել