Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 452-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ       ԱՊՐԻԼԻ 8-Ի N452-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ           ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության

կառավարության որոշման (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

 Սույն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող Նորատուսի N 2 մանկապարտեզը և վերջինիս սպասարակման համար հատկացված 05-071-0026-0012 կադաստրային ծածկագրով 0.49 հա հողամասը  Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 452-Ն որոշման համաձայն սխալմամբ հաշվառվել է որպես դպրոց, որի պատճառով սեփականության իրավունքով չի փոխանցվել Նորատուս համայնքին և մնացել է որպես պետական սեփականություն: Որոշման նախագծի ընդունմամբ Նորատուսի N 2 մանկապարտեզը և 0.49 հա սպասարկման տարածքը անհատույց սեփականության իրավունքով կփոխանցվի համայնքին:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ՝

Համայնքային սեփականություն հանդիսացող Նորատուսի N 2  մանկապարտեզի շենքը, սխալմամբ հաշվառվել է որպես դպրոց և սպասարկման տարածքը ամրագրվել է որպես պետական սեփականություն, որի պատճառով համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում չի իրականացվել:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի շենքը և սպասարկման 0.49 հա տարածքը անհատույց կփոխանցվի համայնքին, համայնքային սեփականություն հանդիսացող Նորատուսի N 2  մանկապարտեզը կներկայացվի գույքային իրավունքների պետական գրանցման:

Որոշման 1-ին և 2-րդ կետերում, ինչպես նաև N 2, N 4 և N 5 հավելվածներում նախատեսվող փոփոխություններով և լրացումով կհստակեցվի խնդրո առարկա հողամասի սեփականության սուբյեկտը և արդյունքում կհստակեցվի նաև համայնքի կադաստրային քարտեզում առկա անճշտությունները և համայնքի հողային հաշվեկշիռը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված  ինստիտուտները  և  անձինք

      ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, ՀՀ Գեղարքունիքի  մարզի  Գավառի  համայնքապետարան:

  1. Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի համայնքին ունենալ սեփականության իրավունքի վկայական, որի արդյունքում Նորատուսի N 2 մանկապարտեզին կտրամադրվի գործունեության նոր լիցենզիա:

 

  1. ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

«ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 452-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

  1. ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին        

  «ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 452-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և /կամ այլ ռազմավարություններ» փաստաթղթերից։

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    18.04.2024 - 03.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 496

Տպել