Հիշել նախագիծը

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍ­ՏԱ­ՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍ­ՏԱ­ՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատես­տա­վորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի N 647-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2023 թվականի դեկտեմբերի 11-ի Ազգային անվտան­գության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա­րելու մասին» ՀՕ-404-Ն օրենքի ընդունմամբ, ինչպես նաև Վարչապետի 2024 թվականի փետր­վա­րի 5-ի N 109-Ա որոշմամբ հավելվածի 1-ին կետի կա­տարումն ապահովելու ան­հրա­­­­ժեշտությամբ:
Մասնավորապես, վերը նշված օրենքի ընդունմամբ վերանայվել են ծառայողների և ծառայության ընդունվողների ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողու­թյամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատես­տա­վորումը չանցնելու դեպքում որպես հետևանք թողնելով հավելավճարի վճարումը դադա­րեց­նելը, ինչպես նաև նվազեցնելով նոր ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավո­րությունը (տարեկան 2 անգամ դիմելու փոխարեն նախատեսվել է 1 անգամ դիմելու հնարա­վորություն)։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել փոփո­խու­թյուններ կատարել Կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 647-Ն որոշման մեջ և դրանով սահմանված դրույթները համապատասխանեցնել օրենքով սահմանված պահանջներին, ինչպես նաև հստակեցնել և ավելի դյուրին դարձնել ատեստավորման գործընթացի կազմակերպ­ման հետ կապված որոշ իրավակարգավորումները։
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփ­ո­խու­թյուններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Ազգային անվտան­­­գու­թյան ծա­ռա­յության ծառայողներին հա­­վե­լավճար հաշվարկելու նպատակով անցկացվելիք ատեստա­վոր­ման կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը կհամապատասխանեցվեն օրենքով սահմանված կարգավորումներին:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագ­րի 1-ին գլխի Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը պար­­բե­րու­թյու­նից, համաձայն որի ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հա­սարակության բնա­­կա­նոն գործունեության կարևորագույն նախապայման­ներից է նաև համ­ապա­տաս­խան որակ­յալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտան­գության մար­մինների առկայությունը: Հետախո­ւ­զու­թյան, հակա­հետա­խու­զու­թյան և ահաբեկչության դեմ պայ­­քարի ուղղություններով տեսա­նելի և գոհացուցիչ արդյունք­նե­րի հաս­նե­լու համար գերակա խնդիր է ազգային անվտան­գու­թյան մարմինները տեխ­նի­կապես վե­րա­զի­նե­լը, որակյալ նոր կադ­րե­­րով, անհրաժեշտ մաս­նա­գետ­ներով համալրելը: Ազ­գա­յին անվտան­գու­թյան մարմինների համար կադ­­րերի պատրաստ­ման, վե­րա­պատրաստման և որակավորման բարձ­րացման գործընթացի շա­րու­­նակական կատա­րե­լա­գոր­ծումն այդ մար­մին­ների զարգացման և մասնագիտական կարողու­թյուն­ների խորացման առանց­քա­յին գոր­ծոն­ներից է:

Ազգային անվտանգության ծառայության

  • Քննարկվել է

    18.04.2024 - 03.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 534

Տպել