Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման պայմաններն ու դրանց արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը, հստակեցվում են մարտական խնդիրների համապատասխան գործառույթներով պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատումից ազատվելու պայմանները, գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնները ներառվում են հավելավճարի չափերի ցանկում:

  • Տևողություն

    18.04.2024 04.05.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1738

Տպել

Առաջարկներ`

Աշոտ Այվազյան

29.04.2024

Առաջարկում եմ ուղակի տարբերություն չդնել զինծառայողների և մտավոր բարձր գիտելիքներով ու մտավոր աշխատանք կատարող զինծառայողների միջև, որոնց Դուք անվանում եք << մարտական խնդիր չիրականացնղներ>>: Ես այս նախագծից հասկանում եմ միայն մի բան ՝ որ եթե մեկը իզորու է նախագծել ու հորինել ասենք հեծանիվ, դուք նրան տալիս եք երկրորդական դեր, իսկ նա ով կարող է միայն հեծանիվը վարել, կամ ասենք պատրաստի հեծանիվը վերանորոգել, նա առաջնային դեր ունի, փաստորեն մեզ մտավոր գիտեելիքներ պետք չեն, մեղ պետք են շատ արագ վազողներ ու շատ ժիմ անողներ... Որ ինչ անեն էս տեխնոլոգիական դարում : Սա ուղակի ծաղրական է, համակարգային փոփոխություն կամ պրոֆեսյոնալ բանակը չպիտի հիմնված լինի ձեռքի ուժի վրա, այլ ԳԱՂԱՓԱՐԻ : Տեսնես քանի ատեստավորում անցած զինծառայող բարձր ՕԳԳ կցուցաբերի պատերազմի պահին, խիստ կասկածում եմ որ պայմանագրային զինծառայողն ով ուղակի վազելու և ժիմ անելու համար վերահաշվարկով 1, 2 կամ անգամ ավել միլին է ստացել պատրաստ է 21-րդ դարի մարտահրավերին ու կարծում եմ էդ ֆիզիկական պատրաստությունն ինքը կարող է օգտագործել միայն արագ փախուստի համար: Այս ամենը նեգատիվ պոռոտախոս կամ ընդիմադիր ելույթ չէ բնավ այլ ուղակի հորդոր, խնդրում եմ սթափվեք ընկերներ և շեշտը դրեք ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ գաղաձարի վրա, այո բարձր վարձատրեք զինվորականին, բայց մի տարանջատեք, բարձր վարձատրեք, և համապատասխան պահանջներ դրեք, քանի որ մեր հայրենիքի պահապաններն էս համազգեստի մեջ պիտի իրենց արժանապատիվ զգան ու հպարտ, ոչ թե տարանջատված ու հիասթափված...

Կարեն Փարսիլյան

28.04.2024

Հարգեելի նախագծի հեղինակներ, մի հարց էլ կար որ չէի անդրադարձել կոցանկանայի էդ փաստ էլ նկատի ունենաք,օրինակ ստացվում է այնպես որ <հայրենաց պաշտպան ծրագրի շահառուները> որոնք ծառայել են 7,կամ 7ամիս,ունեն հնարավորություն ատեստավորվեն, ստանան ավելի բարձր աշխատավարց ,քան 20 և ավել ծառայած զինվորակաները որոնք ունեն տարբեր զին կոչումներ ,ենթասպայից մինչև փոխգնդապետ, ու մի բանէլ արդյոք կադրերի վարչությունիչ տվյլաներ ուսումնասիրել եք տեղեկացել եք որ նշված կատեգորիայի խմբում ընդգրկվածները ինչ ծառաություն են մատուցել Հայրենիքին իրենց 20տարիների ծառաության 10 և ավել տարիները եղել են սահամանային զորամասերում եղել են մարտական ծառաության հաստիքներում , ու հանգամանքների բերումով հիմա այլ հաստիքների են,օրինակ առողջական ու հազար ումի նման դեպքեր շատ են էդքան թվարկելը էական չի, արդյոք էդ տեսանկյունից էլ անարդարացի վերաբերմունք չի, համոզված եմ բոլորը կփաստեն, Խնդրում եմ օրինագծի հեղինակներին խորքային վերլուծություն արեք ուփոփոխության ենթարկեք,շատ ավելի նման փաստեր կան ,ԱՐԴԱՐ ԵՂԵՔ ի վերջո բոլոս էլ նույն համազգեստն ենք հագնում ու նպատակը մեկն է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ծառաություն մատուցելը...

Davit Sargsyan

27.04.2024

Anardaraci e 60% hnaravorutyun tveq handheld 4 ararka Kam 75% darcnel

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: